Բաժիններ՝

Հայաստանցի հայուհին APP է ստեղծել Disney-ի համար. լուսանկարներ

arevelk.am. Հայաստանում ծնված, ԱՄՆ-ում մեծացած և Վաշինգտոնի համալսարանում ուսում ստացած երիտասարդ ծրագրավորող Հասմիկ Քալանթարյանի ղեկավարած խումբը հեռախոսային ծրագիր՝ APP է ստեղծել Disney նշանավոր ընկերության համար: Disney ամսագիրը, գրելով հայուհու մասին, նշում է, որ նրա ղեկավարությամբ ստեղծված հեռախոսային բովանդակությունը Disney World park-ի այցելուներին թույլ է տալիս մատչելի կերպով կողմնորոշվել հսկայական տարածքում, ինչպես նաև տեղեկանալ տարածքում գործող կենտրոնների ժամերի և այլ ծառայությունների մասին, պատվերներ կատարել և այլն:

Ծրագիրը հաջողությամբ դրվել է կիրառության մեջ, իսկ այժմ Հասմկիը ծրագրավորող թիմի հետ աշխատում է մեկ այլ՝ տեղական ծրագրավորման ընկերությունում (Hiya): Նախկինում Microsoft ընկերությունում պայմանագրային հիմունքներով աշխատած հայուհին ծրագրավորողի ունակությունները ժառանգել է ծնողներից՝ Արտակ Քալանթարյանից և Սուսան Մարգարյանից, որոնք Հայաստանից ԱՄՆ են տեղափոխվել 1990-ականների կեսին, երկու երեխաների հետ, որոնք այսօր նույնպես ծրագրավորողներ են:

Հասմիկի եղբայրը ծրագրավորող, ինժեներ Հայկ Քալանթարյանն է, որը վերջերս ճանաչվեց Լոս Անջելեսի Կալիֆոռնյան գիտահետազոտական համալսարանի դոկտորատուրայի ինժեներական և կիրառական գիտությունների դպրոցի լավագույն ուսանող: Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցներն անդրադարձել էին Հայկ Քալանթարյանի ստեղծած նորարար սարքին, որը նորություն էր ինժեներիայում: Երիտասարդ հայ տղան ծրագրավորել և ներկայացրել էր ուտելիքը տարբերակող սարք, որը վզին ամրացնելու դեպքում տարբերակում էր ուտելիքը:

Հասմիկ Քալանթարյանի աշխատանքների մասին կարդալով՝ տեսնում ենք, որ նա նույնպես ծրագրավորման ասպարեզում հեռանկար ունեցող մասնագետ է: Հասմիկը 8 տարեկան է եղել, երբ Երևանի 114 դպրոցում մեկ տարի սովորելուց հետո տեղափոխվել է ԱՄՆ:

Համակարգչային գիտությունից բացի, 30-ամյա հայուհին բազմակողմանի հետաքրքրություններ ունի, սիրում է ճամբորդել, ընթերցել: Ընթերցանության հանդեպ սերը նա ժառանգել է պապից՝ գրող Արտաշես Քալանթարյանից:

hasmik_qalantar

hasmik_artak

artak_and_hasmik
Հայ ծրագրավորող Արտակ Քալանթարյանը՝ դստեր հետ
Ծրագրավորող Հասմիկ Քալանթարյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս