Բաժիններ՝

Ադրբեջանական բանկերի մեծ մասը դադարեցրել է արտարժույթի վաճառքը

Ադրբեջանական contact.az պորտալի հաղորդմամբ՝ դոլարի փոխարժեքի աճի ֆոնին դարձյալ ակտուալ է դարձել արտարժույթի պակասուրդը ադրբեջանական բանկերում։

Turan-ի հարցումների համաձայն՝ բանկերի մեծ մասը դարձյալ դադարեցրել է արտարժույթի վաճառքը։

Նշվում է, որ դեռևս հոկտեմբերին փորձագետները կանխատեսել էին տարեվերջին ամերիկյան արժույթի փոխարժեքի աճ։

Նոյեմբերի 22-ին արժութային աճուրդում դոլարը սահմանվել էր 1.7146 մանաթի մակարդակում։

Փորձագետները կանխատեսում են, որ մինչև տարեվերջ դոլարի փոխարժեքը կբարձրանա՝ հասնելով մինչև 1.80-1.85 մանաթի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս