«Գելլափ Ինթերնեյշնլի» հարցման համաձայն՝ ՀՀԿ-ն կհաղթի խորհրդարանական ընտրություններում

Այսօր «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն ասուլիսի ժամանակ ներկայացրեց նոյեմբերի 2-ից նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում իրենց կատարած հարցումների արդյունքները, որոնց մասնակցել են ՀՀ 1104  քաղաքացիներ։

Հարցման մասնակիցների 86.2 տոկոսը պատասխանել է, որ մասնակցելու է 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին, իսկ 11.6 տոկոսը պատասխանել է, որ չի մասնակցելու։

Հարցին, թե՝ եթե Ազգային ժողովի ընտրությունները լինեին մոտակա կիրակի օրը, ապա Դուք ո՞ր կուսակցությանը կտայիք Ձեր ձայնը՝ հարցման մասնակիցների 19,5 տոկոսը պատասխանել է, որ կտար ՀՀԿ-ին, 18.4 տոկոսը՝ ԲՀԿ-ին, 18.2 տոկոսը՝ ոչ մեկին, 14,9 տոկոսը հրաժարվել է պատասխանել, 13,1 տոկոսը դժվարացել է պատասխանել, 3.4 տոկոսն իր ձայնը կտա ՀՅԴ-ին, 3 տոկոսը՝ «Ժառանգությանը»,  2.4 տոկոսը՝ «Քաղաքացիական պայմանագրին», 1.9 տոկոսը՝ «Նոր Հայաստանին»,  1.4 տոկոսը՝ ՀԱԿ-ին, 1.2 տոկոսը՝ «Հայկական վերածնունդին», և մյուս ուժերին՝ ավելի ցածր տոկոսներ։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930