Բաժիններ՝

Ֆրանսիայի խորհրդարանի բյուրոն մերժել է Օլանդին իմփիչմենթ հայտարարելու հարցը

Ֆրանսիայի ազգային ասամբլեայի բյուրոն մերժել է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի իմփիչմենթի մասին բանաձևի նախագիծը, հայտնում է BFM TV-ն։

Բյուրոյում խոստովանել են, որ նախաձեռնությունը չունի հաջողության հասնելու ինչ-որ շանսեր, քանի որ դրա իրականացումը պահանջում է մեծամասնություն, որը աջերը չունեն։
Խորհրդարանական աղբյուրների տվյալներով՝ նախաձեռնության դեմ է հանդես եկել 13 պատգամավոր, 8-ը հավանության է արժանացրել նախագիծը։

Բանաձևն ստորագրել էր 79 պատգամավոր՝ անհրաժեշտ 58-ի դիմաց։ Ընդ որում՝ 199 հանրապետական պատգամավորներից նախաձեռնությանն աջակցում է 152-ը։
Պատգամավորները հղում են կատարում իրենց նախաձեռնությունում երկրի Սահմանադրության 68-րդ հոդվածին, որի համաձայն՝ Ֆրանսիայի նախագահը կարող է հրաժարական ներկայացնել միայն դավաճանության կամ պետական գաղտնիքի հրապարակման պարագայում։

Պատգամավորները կարծում են, որ վերջերս հրատարակված «Նախագահը չպետք է դա ասեր» գրքում Օլանդը պետական գաղտնիք է հայտնել։

Մասնավորապես, նախագահը պատմում է նպատակաուղղված սպանությունների և Սիրիայի վրա 2013թ. չիրականացված հարձակումների պլանների մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930