Նեխուրն ունի նաև հակաբորբոքային ազդեցություն և բարձրացնում է իմունիտետը: Իսկ նեխուրի բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտները պաշտպանում են խոցային հիվանդություններից, քրոնիկ հիվանդություններից, քաղցկեղից և արթրիտից:
Adme.ru կայքը ներկայացրել է, թե ինչ մթերքներ կարելի է գնել տարբեր երկրներում 20 դոլարով։
Ռուսական համապատասխան հիմնարկներում լավ են կարդացել պատմությունը, այդ թվում՝ հայոց, ու գիտեն, որ պատմականորեն հայերը միշտ ունեցել են սեփական պետության ու պետականության դեմ գործող անփոխարինելի նվիրյալներ, որոնց հետագայում պատվերով գրված հայրենասիրական գրականությունը հերոսացրել է լացացնելու աստիճան։
Ֆրանսիական Christian Louboutin մակնիշը, որը մասնագիտանում է լյուքս դասի կոշիկի արտադրության մեջ, կընդլայնի տեսականին եւ կթողարկի իր պատմության մեջ օծանելիքների առաջին հավաքածուն:
Արփինե Հովհաննիսյանի փոխարեն, ինչպես քննարկվում է քաղաքական կուլիսներում, արդարադատության նախարար է նշանակվելու սահմանադրագետ Վարդան Պողոսյանը: Մենք փորձեցինք շրջանառվող այս տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Արփինե Հովհաննիսյանից եւ Վարդան Պողոսյանից: Երկուսն էլ, սակայն, հեռախոսազանգերին չպատասխանեցին:
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը կհայտնվի Օլիվեր Սթոունի «Սնոուդեն» ֆիլմում. նա նկարահանման մեկ օր է ունեցել Մոսկվայում:
Կաթվածը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը, հանգեցնել մահվան։ Ցավոք, հաճախ շատերն անուշադրության են մատնում դրա ախտանիշերը։
Օգոստոսի վերջին ավերիչ երկրաշարժից ավերված իտալական Ամատրիչե քաղաքը դատական հայց է ներկայացրել ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի դեմ, հայտնում է ANSA-ը։
2016թ. ապրիլի 8-ին Մ.Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-պատռված թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1995թ. ծնված Ազատ Աբրահամյանը: Ժամեր անց երիտասարդը, առանց գիտակցության գալու, հիվանդանոցում մահացել էր:
«Ջեյմս Ուորլիքն ակնհայտորեն իր հարցազրույցում փորձում է հիշեցնել այն ֆորմալ դիրքորոշումը, որ հայտնել է Ռուսաստանը, մինչդեռ ստվերային խողովակներով այլ բան է բանակցվում՝ «տարածքներ՝ միջանկյալ կարգավիճակի դիմաց»»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի ղեկավար Ստեփան Սաֆարյանը։
Բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը Instagram-ի իր էջում երկրպագուներին տեղեկացրել է, որ օրերս սկսելու է երգչի կարիերան: Չորեքշաբթի օլիմպիական չեպիոնը կներկայացնի իր առաջին երգը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սեպտեմբերի 30-ին կայցելի Վրաստան, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։ Այցի հենց առաջին օրը Հռոմի պապը կհանդիպի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և Վրաստանի կաթողիկոս Իլյա Երկրորդի հետ։
«Մեծ հույսեր չունեմ, անկեղծ ասած, որովհետև լուրջ փոփոխությունները պետք է նշանակեն համակարգի փոփոխություն: Այսպիսի բարձր մակարդակի կոռուպցիան, ինչպիսին Հայաստանում է, նշանակում է՝ համակարգային խնդիր, և միայն համակարգի փոփոխությունը կարող է էապես լավացնել իրավիճակը»:
Ամերիկահայ հայտնի երաժիշտ Դերեկ Շերինյանը Facebook սոցցանցի իր էջում, անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակմանը, գրառում է կատարել՝ շնորհավորելով վերջինիս:
«ՆԱՏՕ-ն մեզ օգնում է, որպեսզի մեր բանակի կառավարումն ուժեղանա, կապի հնարավորությունները զարգանան, այլ ծրագրեր է իրականացնում: Մենք պետք է շարունակենք այդ ծրագրերը, քանի որ ժամանակը ցույց է տալիս, որ մարտահրավերները շատանում են, իսկ եթե դու աշխատում ես միայն մի երկրի հետ ու միայն մի համակարգում, այդ մարտահրավերներին հնարավոր չէ պատասխանել»,- նշեց քաղաքագետը:
«Ես չգիտեմ, թե կոնկրետ այս պարագայում ինչ նկատի ունի պարոն Ուորլիքը, բայց ես երբևէ, գոնե մեր նախագահի կողմից, քաղաքական կամքի պակաս չեմ զգացել, հակառակը՝ ինչ-որ տեղ նույնիսկ ավելցուկ կա: Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահին, ապա նրա մասին պարոն Ուորլիքը պետք է ավելի շատ ուսումնասիրություններ անցկացնի, և հատկապես այդ հարցը կարելի է ուղղել Ադրբեջանի քաղաքական գործիչներին, թե ինչու նա երբևէ չկարողացավ կոնստրուկտիվ ուղու վրա կանգնել և մաքսիմալիստական իր ցանկություններն ու դրսևորումները, որոնք երբևէ իրականություն չեն դառնալու, միշտ փորձում է առաջ տանել ռազմատենչ հռետորաբանությամբ, և հատկապես վերջին շրջանում՝ նաև ռազմական գործողությունների առումով»:
Վանաձոր և Գյումրի քաղաքների ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների մասին կարող եք ահազանգել՝ լրացնելով հետևյալ ձևաթուղթը:
Զինծառայող Ռազմիկ Պետրոսյանը, ունենալով առողջական խնդիրներ, 2015 թ. հուլիսին զորակոչվել է բանակ: Ծառայության անցնելուց օրեր անց արդեն վերջինիս մայրը՝ Մարգարիտա Անանյանը որդու իրավունքների պաշտպանության նպատակով դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ հայտնելով, որ ոտքերի այտուցվածության, կոշտուկների, ցավերի պատճառով որդին չի կարողանում կրել զինվորական կոշիկներ: Ծնողին հայտնել են, որ վիրահատությունը, չնայած, որ դա կարող է լինել միակ լուծումը, հնարավոր է լինի անհաջող:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի հետախուզության գծով պատասխանատու, ոստիկանության մայոր Ալբերտ Վ.-ին ու նույն բաժնի օպերլիազոր, ոստիկանության լեյտենանտ Կամո Բ.-ին՝ պաշտոնեական կեղծիք և անփութություն կատարելու համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:
«Դա Հայաստանի ընտրական համակարգի լրջագույն խնդիրներից մեկն է: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հիմնականում ընդդիմադիր թեկնածուի հետ փորձում են ոչ թե ընտրության ընթացքում պայքարել, այլ մինչ ընտրությունները, ու փորձում են ճնշումների միջոցով ստիպել, որպեսզի ընդդիմադիր կամ իրենց համար անընդունելի թեկնածուները մինչև ընտրությունները հանեն թեկնածությունը: Այսինքն՝ հասկացել են, որ ընտրությունների ընթացքում ավելի թանկ կամ ավելի դժվար է պայքարել թեկնածուների դեմ, դրա համար փորձում են մինչև ընտրություններն այդ հարցը լուծել»:
Ըստ վերջին հետազոտությունների՝ ազնվամորին կանխարգելում է քաղցկեղը, պաշտպանում է սիրտն ու խթանում է նյութափոխանակությունը՝ այրելով ավելորդ ճարպերը:
Ուրուգվայցի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսն անցկացրել է իր 100-րդ խաղը կատալոնական «Բարսելոնայի» կազմում:
Անցած հանգստյան օրերին Իտալիայի ափերի մոտ` Միջերկրական ծովում, փրկվել է գրեթե 3,5 հազար անօրինական ներգաղթյալ, հայտնում է Interfax-ը` վկայակոչելով եվրոպական ԶԼՄ-ներին:
Սեպտեմբերի 15-ից 20-ը Լեհաստանում տեղի կունենա Եվրոպայի մինչև 19 տարեկան աղջիկների 2017 թ. առաջնության որակավորման փուլի A խմբի մրցաշարը:
Թուրքիայի բնապահպանության եւ քաղաքաշինության նախարարությունը հրապարակել է Քրդական բանվորական կուսակցության անդամների դեմ տարվող գործողությունների հետեւանքների շուրջ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, որոնց համաձայն` վնասվել է ընդհանուր առմամբ 50 հազար 728 տ ուն եւ աշխատավայր, որոնցից մոտ 14 հազարն այլեւս ենթակա չէ շահագործման:
Ասում է Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ, արաբագետ Արաքս Փաշայանը:
Քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանն ասաց, որ Տորոնտոյում կազմակերպված միջոցառումը շատ ժամանակին է` հաշվի առնելով վերջին իրադարձությունների կարևորությունը։ Ըստ Գիրագոսյանի՝ Հայաստանը ներկայումս ճգնաժամ է ապրում։
Կատալոնացի ֆուտբոլիստ Չավիի հայրը՝ Խոակին Էռնանդեսը, խոսել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի այն խոսքերի մասին, ըստ որոնց ՝ Չավին արդեն մոռացվել է, իսկ ինքը շարունակում է մնալ ամենաշատ որոնվող ֆուտբոլիստը:
Թևան Պողոսյանի խոսքով՝ խնդիրն այստեղ այն չէ, թե ինչ են այդ սենյակում գտնվող մարդիկ իրար հետ քննարկում, այլ այն, թե «ինչպես ենք մենք պատրաստ մեր տանը, մեր հողի վրա իրականացնել մեր քաղաքականությունը, ու պատրաստ լինենք հայանպաստ լուծման համար պատրաստելու մեր այն հնարավորինս եղած ազգային ռեսուրսը, որը կդիմակայի ցանկացած սցենարի ճնշմանը»։
ESPN-ի հայտնի լրագրող Գաբրիելե Մարկոտին խոսել է մանչեսթերյան դերբիի մասին: Մարկոտին ուշադրություն է հավիրել այն փաստի վրա, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը պատրաստ չի եղել: Դրա պատճառը Մխիթարյանի ստացած վնասվածքն է: