Բաժիններ՝

«Չավին այնքան փորձառու է, որ գիտի, թե ինչ նպատակով են արվում նմանատիպ հայտարարությունները». Չավիի հայրը՝ Ռոնալդուի հայտարարության մասին

Կատալոնացի ֆուտբոլիստ Չավիի հայրը՝ Խոակին Էռնանդեսը, խոսել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի այն խոսքերի մասին, ըստ որոնց ՝ Չավին արդեն մոռացվել է, իսկ ինքը շարունակում է մնալ ամենաշատ որոնվող ֆուտբոլիստը:

Խոակին Էռնանդեսը նշել է, որ իր համար միևնույն է, թե ինչ կասի Ռոնալդուն:

«Չավիին այս խոսքերը ևս չեն անհանգստացնում: Նա չի պատասխանի Ռոնալդուին: Չավին այնքան փորձառու է, որ գիտի, թե ինչ նպատակով են արվում նմանատիպ հայտարարությունները: Նա անտարբեր կլինի Ռոնալդուի նկատմամբ»,- նշել է Չավիի հայրը;

Հիշեցնենք, որ այս երկխոսությունը սկսել էր Չավին՝ նշելով, որ Ռոնալդուի բախտը չի բերել, քանի որ նա ծնվել է մեծագույն ֆուտբոլիստ Մեսսիի ժամանակաշրջանում: Ի պատասխան այս հայտարարությանը՝ Ռոնալդուն նշել էր, որ Չավին արդեն մոռացվում է, նա անգամ չգիտի՝ արդյո՞ք Չավին ֆուտբոլ խաղում է, թե՞ ոչ: Ռոնալդուն շեշտել էր նաև, որ ինքն ունի 3 Ոսկե գնդակ, իսկ Չավին՝ ոչ մեկը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս