Բաժիններ՝

Սուարեսի արդյունավետության ցուցանիշը գերազանցում է Մեսսիի և Ռոնալդուի ցուցանիշներին

Ուրուգվայցի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսն անցկացրել է իր 100-րդ խաղը կատալոնական «Բարսելոնայի» կազմում:

Այս 100 հանդիպումների ընթացքում Սուարեսը դարձել է 88 գոլի հեղինակ և կատարել է 43 գոլային փոխանցում:

Ստացվում է, որ Սուարեսը գոլ+գոլային փոխանցում համակարգով ունի 113 միավոր:

Այս ցուցանիշով Սուարեսն առաջ է անցել իր արգենտինացի թիմակից Լիոնել Մեսսիից, ով 100 խաղերի արդյունքում իր ակտիվում ուներ 41 գոլ և 14 գոլային փոխանցում: Մեսսին ուներ 55 միավոր:

Սուարեսն իր ցուցանիշով առաջ է անցել նաև եվրոպայի չեմպիոն, «Ռեալ Մադրիդի» հարձակվող  Կրիշտիանու Ռոնալդուից, ով 100 խաղում խփել է 95 գոլ և կատարել է 29 գոլային փոխանցում: Ռոնալդուն ուներ 124 միավոր:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս