
Էդվարդ Սնոուդենն ինքն է իր դերը խաղացել «Սնոուդեն» ֆիլմում

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը կհայտնվի Օլիվեր Սթոունի «Սնոուդեն» ֆիլմում. նա նկարահանման մեկ օր է ունեցել Մոսկվայում:
Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում պատմել է ֆիլմի գործադիր տնօրեն Իգոր Լոպատենոկը:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Կինոնկարը ռուսական վարձույթ դուրս կգա սեպտեմբերի 15-ին:
«Էդվարդը կհայտնվի ֆիլմում, նա Մոսկվայում մեկ օր է ունեցել նկարահանման համար: Մենք նկարահանումներն անում էինք հիմնականում Մյունխենում, ինչպես նաեւ Հավայան կղզիներում, Հոնկոնգում եւ Վաշինգտոնում, ուր նա ժամանել չէր կարող: Ընդամենը ֆիլմի վրա աշխատելու ընթացքում Սթոունը Մոսկվայում մոտավորապես տասը հանդիպում է ունեցել Սնոուդենի հետ, գլխավոր դերակատար Ջոզեֆ Գորդոն-Լեւիթը նույնպես հանդիպել է Էդվարդի հետ»,- ասել է Լոպատենոկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: