Բաժիններ՝

Թուրքիայում PKK-ի դեմ գործողություններում վնասվել է 14 000 տուն և աշխատավայր

Թուրքիայի բնապահպանության եւ քաղաքաշինության նախարարությունը հրապարակել է Քրդական բանվորական կուսակցության անդամների դեմ տարվող գործողությունների հետեւանքների շուրջ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, որոնց համաձայն` վնասվել է ընդհանուր առմամբ 50 հազար 728 տ ուն եւ աշխատավայր, որոնցից մոտ 14 հազարն այլեւս ենթակա չէ շահագործման:

Այս մասին հայտնում է թուրքական trthaber.com լրատվականը:

Նախարարությունն ուսումնասիրությունն իրականացրել է երկրի արևելյան և հարավ-արևելյան շրջաններում, մասնավորապես մեծապես տուժած Դիարբեքիրի Սուր, Շըրնաքի Սիլոփի, Ջիզրեի, Իդիլի, Հաքքարիի Յուքսեքովա եւ Մարդին Նուսայբին թաղամասերում:

Թուրքիայի կառավարությունը քուրդ զինյալների դեմ տարվող գործողությունների հետևանքով տուժած շրջաններում ակտիվ վերականգնողական աշխատանքներ է նախատեսում: Այս տարածներում ծրագրված է կառուցել 30 հազար նոր բնակարան, որից հազարը շահագործման կհանձնվի 4 ամսվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս