Բաժիններ՝

Հայտնի երաժիշտ Դերեկ Շերինյանը՝ ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակման մասին

Ամերիկահայ հայտնի երաժիշտ Դերեկ Շերինյանը Facebook սոցցանցի իր էջում, անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակմանը, գրառում է կատարել՝ շնորհավորելով վերջինիս:

«Ցանկանում եմ շնորհավորել իմ սիրելի ընկեր Կարեն Կարապետյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու համար:
Կարենը տարիներ շարունակ հովանավորել է իմ բազմաթիվ ուղևորություն-ներկայացումները Հայաստանում, և մենք շատ լավ ժամանակ ենք անցկացրել:
Ապրես, Կարեն ջան»,- գրել է երաժիշտը:

Դերեկ Շերինյանն առավել հայտնի է որպես հանրահայտ Dream Theater խմբի մասնակից (1994-1998թթ.)։ Նվագում է ստեղնաշարային գործիքներ: Զբաղվում է նաև պրոդյուսերությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս