Սպասվում է, որ այս տարի գլխավոր թեմաները կլինեն գլոբալ տաքացումը, ահաբեկչական սպառնալիքը, Սիրիայի հակամարտությունը եւ փախստականների հետ կապված ճգնաժամը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 8 հանդիպում կայացան սեպտեմբերի 13-ին: Կայացել են A, B, C և D խմբերի հանդիպումները:
Թուրքմենստանի Սահմանադրության փոփոխություններն ընդունվել են երկրի խորհրդարանում և հաստատվել օրենքով, որը ստորագրել է երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 14–ին`պլանային և վերանորոգման աշխատանքների րականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան, այժմ գերակա խնդիր է դառնում մարդասիրական օգնություն հասցնելը Հալեպ քաղաքի արեւելյան շրջաններ, որոնք գտնվում են սիրիացի ապստամբների հսկողության ներքո:
Հայաստանյան դպրոցներում դասագրքերի պակասը շատ արագ լրացվում է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն` անդրադառնալով այն տեղեկություններին, որ որոշ դպրոցներում դասագրքերի խնդիր կա և ծնողներն իրենց միջոցներով են դրանք գնում:
ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ հնարավոր է Հայաստանի երեք նախագահները միասին լինեն տոնական միջոցառմանը: Այս հարցը նույնիսկ քննարկվել է Հանրային խորհրդի վերջին նիստում, որտեղ առաջարկ է հնչել կոչով դիմել ՀՀ երեք նախագահներին այդ օրը միասին հանդես գալու` ի նշան ազգային համերաշխության եւ միասնության:
5 միլիոն 400 հազար դրամի գողությունը բացահայտվեց. Գողը ընտանիքի մտերիմն էր:
Սա նշանակում է, որ կայքերը կշարունակեն աշխատել, սակայն նրանց գլխավոր էջերը կուղղորդվեն դեպի ադրբեջանցիների ուղղորդած լինկերը։ Իսկ այդ լինկերում տեղադրված են լինելու Ռամիլ Սաֆարովի հերոսացած նկարները՝ համապատասխան տեքստով, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի խոսքն ուղղված հայ գեներալներին։
Հագուստի խանութում դրամապանակ գողացած աղջիկը հայտնաբերվեց և կալանավորվեց :
Սեպտեմբերի 13-ին, ժամը 20.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 450 կրակոց:
Տևական ժամանակ խոսվում էր, որ Անկախության 25-ամյակին Սերժ Սարգսյանը համաներում է հայտարարելու, սակայն «Առաջին լրատվական»-ի իշխանությանը մոտ կանգնած իրազեկ պաշտոնյաների տեղեկություններով՝ Անկախության 25-ամյակին համաներում չի լինելու։
Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր ստեղծագործական կարիերայի 70-ամյակը կնշի համերգով Իտալիայում: Italia.ru-ի փոխանցմամբ՝ համերգը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 14-ի, Վերոնայի «Արենա» մարզադաշտում:
Երեկ տեղեկություն ստացանք, որ բախվել են Արթիկի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու, անկուսակցական Մուշեղ Պետոյանի եւ Արտակ Հակոբյանի թիմակիցները։ Նշենք, որ Հակոբյանն էլ է ցանկացել թեկնածություն առաջադրել, բայց ՀՀԿ-ից արգելել են, եւ նա սկսել է պաշտպանել Մխիթար Վարագյանին։
Կարեն Կարապետյանին խոստացել են, որ եթե ապագա խորհրդարանում ՀՀԿ-ն պահպանի մեծամասնությունը, ապա նա կշարունակի գլխավորել կառավարությունը մինչեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտ՝ 2018 թվականի ապրիլի 9-ը:
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 2016 թվականի սեպտեմբերի 14-ից՝ ժամը 08.00-ից, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի կմ0+000-կմ38+450 (Վանաձոր-Թումանյան) հատվածով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի և այն փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Instagram սոցիալական ցանցի տարրերով հավելվածը ձեռք Է բերել սարքաբերվող զտման եւ հետագայում վիրավորական մեկնաբանությունների արգելափակման գործառույթ: Այս մասին հայտնել են ծառայության ներկայացուցիչները:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա հանդիպման տոմսերը վաճառվելու են սեպտեմբերի 14-ից:
Twitter միկրոբլոգների ծառայությունը, սկսած սեպտեմբերի 19-ից, կփոխի նշանների քանակով հաղորդումների սահմանափակման քաղաքականությունը եւ նշանների քանակի հաշվառումից կբացառի հղումներն ու լուսանկարները:
Lifer.com.ua կայքը ներկայացրել է, թե ինչ են նշանակում սվտոմեքենայի կառավարման վահանակի նշանները։
Կանադայի Վինձորի համալսարանում արված հետազոտությունները ցույց են տվել, որ խատուտիկի արմատն արդյունավետ կերպով սպանում է քաղցկեղով վարակված բջիջները՝ չվնասելով օրգանիզմի առողջ բջիջները:
Եվրոպայի ամենամեծ քաղաքը՝ Լոնդոնը, որը 8.6 մլն բնակչություն ունի, Եվրոպայում ամենակրթված քաղաքն է։ www.weforum.org-ի անցկացրած հետազոտությունը բացահայտում է, թե որքան մեծ տարբերություն կա Լոնդոնի և մյուս քաղաքների միջև։ Eurostat-ի տվյալներով՝ Լոնդոնի որոշ շրջաններում քոլեջ ավարտածների թիվը կազմում է բնակչության 69.7 տոկոսը։
Բացառված չէ, որ այդ մանիպուլյացիայի նպատակն ավելի վտանգավոր է, քան հասարակությանը հիմարացնելը։ Վտանգավոր է, եթե «սինգապուրյան հրաշքի» մասին հեքիաթներ տարածողներն այդպիսով ցանկանում են գաղափարական հիմք ստեղծել «սինգապուրյան մեթոդի» համար։
Արգենտինացի հետազոտողները երկնաքար են հայտնաբերել Չակոյի նահանգի հարավ- արեւմուտքում: Ինչպես «Տելամ» լրատվական գործակալությանը պատմել է Աստղագիտության տեղական ասոցիացիայի ղեկավար Մարիո Վեսկոնին, գտածոյի քաշը կազմում է 30,8 տոննա:
Օգոստոսի 13-ին, ժամը 9.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել 78 և 79 տարեկան տղամարդկանց, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Դանակահարություն կեսգիշերին:
Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտվելով տղայի անօգնական վիճակից, նրա կամքին հակառակ, քարշ տալով տարել է մոտակա այգի, որտեղ իջեցնելով նրա տաբատը, համբուրել է նրա սեռական օրգանը, կատարել սեռական բնույթի գործողություններ, ասել է, որ պաղպաղակ կգնի, որպեսզի նա ոչ ոքի կատարվածի մասին չպատմի և, վերջինիս պաղպաղակ տալով՝ սպառնացել է, որ, եթե նա որևէ մեկին կատարվածի մասին պատմի, կսպանի նրան։
«ՀՀԿ ո՞ր թեզից է բխում էդ մոտեցումը: Իրականում ՀՀԿ-ն ոչ մի շանս չունի հաղթելու ո՛չ Վանաձորում, ո՛չ Գյումրիում: Վանաձորում ավելի մեծ խնդիրներ կարող են ունենալ, որովհետև երկար տարիների աշխատանք է արվել, վստահ եմ, որ «Լուսավոր Հայաստանը» հաղթելու է: Փորձում են նոր ձևով ներկայանալ, բայց Վանաձորի այսօրվա տեսքը ՀՀԿ-ի բուկլետն է, և, եթե մարդիկ դժգոհ են, չեն ընտրելու ՀՀԿ-ին»,- ասաց Է. Մարուքյանը՝ հավելելով, որ թույլ չեն տալու ընտրակեղծիքներ իրականացնել: Հնարավոր է՝ ընտրակաշառք բաժանեն, բայց դա նրանց չի փրկի, մենք էլ դրա դեմ մեր գործողությունները կանենք»,- ասաց Է. Մարուքյանը:
Տեղեկացնում ենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 14-ին ժամը 23.00-ից մինչև սեպտեմբերի 15-ի ժամը 06.00-ն և սեպտեմբերի 15-ին ժամը 23.00-ից մինչև սեպտեմբերի 16-ի ժամը 06.00-ն Անկախության տոնի նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով դադարեցվելու է երթևեկությունը Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում: