Քաղաքական կամք Ալիևը չի կարողանում դրսևորել

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի հետ զրուցել ենք ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունների, ՀՀ կառավարության փոփոխությունների մասին:

– Պարոն Իսագուլյան, ՄԽ ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, թե «բոլորին չի բավականացնում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների քաղաքական կամքը՝ առաջ գնալու համար»: Ի՞նչ է սա նշանակում:

– Ես չգիտեմ, թե կոնկրետ այս պարագայում ինչ նկատի ունի պարոն Ուորլիքը, բայց ես երբևէ, գոնե մեր նախագահի կողմից, քաղաքական կամքի պակաս չեմ զգացել, հակառակը՝ ինչ-որ տեղ նույնիսկ ավելցուկ կա: Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահին, ապա նրա մասին պարոն Ուորլիքը պետք է ավելի շատ ուսումնասիրություններ անցկացնի, և հատկապես այդ հարցը կարելի է ուղղել Ադրբեջանի քաղաքական գործիչներին, թե ինչու նա երբևէ չկարողացավ կոնստրուկտիվ ուղու վրա կանգնել և մաքսիմալիստական իր ցանկություններն ու դրսևորումները, որոնք երբևէ իրականություն չեն դառնալու, միշտ փորձում է առաջ տանել ռազմատենչ հռետորաբանությամբ, և հատկապես վերջին շրջանում՝ նաև ռազմական գործողությունների առումով: Այդ առումով պետք է ասել, որ իսկապես քաղաքական կամք Ալիևը չի կարողանում դրսևորել, իսկ հայկական կողմն աշխատել է միշտ իրեն պահել կոնստրուկտիվ, և այստեղ հավասարության նշան դնել, ինչպես միշտ է արվում, կարծում եմ՝ տեղին չէ:

– Ըստ Ձեզ՝ Ուորլիքն այս հարցազրույցով ի՞նչ ազդակներ էր հղում և ո՞ւմ:

Կարդացեք նաև

– Այստեղ խոսվում է, որ որևէ մեկն իրեն հաղթած կամ պարտված չպետք է համարի, խոսվում է փախստակաների, տարածքների մասին: Ճիշտն ասած՝ ես ուզում էի հասկանալ, թե ում մասին է խոսքը, որովհետև մենք կրկնակի ավելի փախստականներ ենք ունեցել, քան Ադրբեջանը, մենք շատ ավելի տարածքներ ենք կորցրել, քան Ադրբեջանը, և այս պարագայում, երբ խոսում է տարածքների ու փախստականների վերադարձի մասին, արդյոք նկատի ունի երկուստե՞ք, թե՞ միակողմանի: Այդ հարցում, կարծում եմ, իրենք պետք է պարզաբանում մտցնեն: Կոնկրետ այսօրվա Արցախ աշխարհի պարագայում խոսել փախստականների և տարածքների վերադարձի մասին, կարծում եմ, ավելի շատ վերաբերում է Ադրբեջանին, այսինքն՝ Ադրբեջանը պետք է ապահովի հայ փախստականների վերադարձը և վերադարձնի մեր Արցախ աշխարհի այն տարածքները, որ մինչև հիմա գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Այդ պարագայում գուցե իսկապես պարտվողներ և հաղթողներ չլինեն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս