
Վարդան Պողոսյանը՝ Արփինե Հովհաննիսյանի փոխարեն. armtimes.com

armtimes.com-ը գրում է. Քաղաքական կուլիսներում խոսվում է, որ արդարադատության նախարարԱրփինե Հովհաննիսյանը նույնպես առաջիկայում չի վերանշանակվի: Ըստ նույն շրջանակների, վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը մի շարք այլ նախարարների հետ միասին ապագա կառավարությունում չի ցանկանում նաեւ նրան տեսնել. հատկապես որ Սերժ Սարգսյանը Կարապետյանին կադրային փոփոխությունների հարցում ազատություն է տվել:
Արփինե Հովհաննիսյանի փոխարեն, ինչպես քննարկվում է քաղաքական կուլիսներում, արդարադատության նախարար է նշանակվելու սահմանադրագետ Վարդան Պողոսյանը: Կայքը փորձել է շրջանառվող այս տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Արփինե Հովհաննիսյանից եւ Վարդան Պողոսյանից: Երկուսն էլ, սակայն, հեռախոսազանգերին չեն պատասխանել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում