
Նեխուրը՝ ամբողջ օրգանիզմի համար

Որոշ մարդկանց կարծիքով՝ նեխուրը ոչ մի օգտակար հատկանիշ չունի: Իրականում, նեխուրը հարուստ է մի շարք սննդարար տարրերով, վիտամիններով և հակաօքսիդանտներով, որոնք առողջացնում են մեր օրգանիզմն ու թարմացնում են այն: Օրինակ, նեխուրի ամենօրյա օգտագործումը կարող է՝
- Ամրացնել տեսողությունը
- Թարմացնել աչքերի գույնը
- Թարմացնել և երիտասարդացնել մաշկը
Նեխուրն ունի նաև հակաբորբոքային ազդեցություն և բարձրացնում է իմունիտետը: Իսկ նեխուրի բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտները պաշտպանում են խոցային հիվանդություններից, քրոնիկ հիվանդություններից, քաղցկեղից և արթրիտից:
Այս բանջարեղենը սնուցում է մեր բջիջները և կարգավորում է հոգեկան առողջությունը, օգնում է սթրեսային իրավիճակներում:
Ծանր օրվանից հետո այն օգնում է հանգստանալ և շուտ քնել:
Նեխուրն օգնում է շոգ եղանակին, քանի որ այն շատ ջուր է պարունակում, որն էլ սառեցնում է մեր օրգանիզմն ու պահպանում ջերմությունը:
Նեխուրի կանոնավոր օգտագործումն իջեցնում է խոլեստերինի մակարդակը, այսինքն՝ դրական է ազդում արյան, սրտի և անոթների վրա: Մաքրում է լյարդն ու մյուս օրգաները շլակներից:
Մանրամասները՝ տեսայնութում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը