
Ֆրանսիական Christian Louboutin-ը կստեղծի իր պատմության մեջ առաջին օծանելիքը

Ֆրանսիական Christian Louboutin մակնիշը, որը մասնագիտանում է լյուքս դասի կոշիկի արտադրության մեջ, կընդլայնի տեսականին եւ կթողարկի իր պատմության մեջ օծանելիքների առաջին հավաքածուն: Այդ մասին հայտնել է WWD-ն:
Բույրերն ստացել են Trouble in Heaven, Bikini Questra Sera եւ Tornade Blonde անվանումները: Դրանց բաղադրությունը դեռ չի հրապարակվել: Պարֆյումերիան կներկայացվի բրենդի ֆիրմային խանութներում, ինչպես նաեւ Համացանցում: Գինը դեռեւս հայտնի չէ:
Ֆրանսիական Christian Louboutin ընկերությունը հիմնադրվել է 1992 թվականին: Նրա կոշիկների եւ աքսեսուարների դիզայնում օգտագործվում են Swarovski սթրազներ, ժանյակ եւ էկզոտիկ կաշի: Հունիսի սկզբին ֆրանսիական Louis Vuitton նորաձեւության տունը հայտարարել է պարֆյումերիայի շուկա իր վերադառնալու մասին: Ընկերությունը թողարկելու է 70 տարվա ընթացքում առաջին բույրը: Այն համադրում է օսմանտուսի, մագնոլիայի, հնդկական հասմիկի եւ բնական կաշու նրբաբույրեր: