Այն լռելու է առժամանակ, որպեսզի ավելի բարձր հնչի համապետական ռաբիսը, որի հաղթողն ամենակարող է դառնում կամ իրեն զգում ամենևին՝ ոչ ռաբիս, այլ ավելի շատ՝ քանթրի ժանրի երգարվեստի բնագավառում, որը ոչ թե երաժշտության ոճ է, այլ դատելով անվանումից՝ երկրայուրացման ակտ։
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։
Դրեզդենում երկու պայթյուն է որոտացել երեկ ուշ երեկոյան՝ մզկիթի և Միջազգային կոնգրես-կենտրոնի մոտ, հայտնում է տեղի ոստիկանությունը։
Թուրքիայի կառավարության պահանջով «Թվիթեր» սոցիալական ցանցի ղեկավարությունը երկրի տարածքում արգելափակել է ադրբեջանցի լրագրող և վերլուծաբան Մահիր Զեյնալովի անգլիալեզու միկրոբլոգը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Haqqin.az-ը, լրագրողի թվիթերյան գրառումներն այսուհետ անհասանելի կլինեն Թուրքիայի օգտատերերի համար:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն առաջինն էր Հայաստանում, որ իր հաճախորդ հանդիսացող ՓՄՁ ղեկավարների համար իրականացրեց բիզնես դասընթացներ՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանում դրանց ավելի արդյունավետ կառավարմանը:
Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի և Տաջիկստանի գիտնականները, պաշտոնատար անձինք, նիստի ընթացքում ներկայացրին շրջակա միջավայրի անվտանգության արդիական հիմնահարցերի վերաբերյալ զեկույցներ, որոնք վերաբերում են բնապահպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, բնօգտագործման և այլ ուղղությունների խնդիրներին։
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գաղափարախոսներն արգելել են իրենց տարածքում երևալ հայտնի ֆուտբոլային ակումբների և հավաքականների մարզաշապիկներով: Դրանց շարքում են հայտնվել «Ռեալը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Միլանը», Գերմանիայի հավաքականը և այլ թիմեր:
«Դուք օրենքներ եք մոգոնում, որ՝ համայնք, արի պայքարի պետական ռեսուրսի համար, դուք չեք բերում օրենք, որը համայնքին խրախուսի՝ մարդկանց պահելու իր մոտ»։
Առանձին հոդվածով պատասխանատվություն է նախատեսվում խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, բացի ողորկափող որսորդական հրազենից և դրա փամփուշտներից, պայթուցիկ սարքերի և ռազմամթերքի մաքսանենգության դեպքում (235.1):
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 26-ին Մարտունիում հրավիրել է խորհրդակցություն՝ շրջանի պատասխանատուների ու համայնքապետների հետ քննարկելու գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակման հետ կապված հարցեր:
Միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը նվազեցրել է Թուրքիայի երկարաժամկետ վարկանիշը՝ Baa3-ից մինչև Ba1, վարկանիշը՝ կայուն, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը սեպտեմբերի 27-ին մեկնել է Միացյալ Նահանգներ և Կանադա` հանդսիապետելու իր կաթողիկոսական ընտրության և օծման 20 ամյակին նվիրված տոնակատարությունները Լոս Անջելեսի, Մոնրեալի և Նյու Յորքի մեջ: Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից:
«Վրացական երազանք» կառավարող կոալիցիայի հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին չի բացառում, որ Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի 2018 թվականի նախագահական ընտրություններին:
Մոուրինիոն բացատրել է «Լեսթերի» հետ հաղթական խաղում (4:1) Ռունիին փոխարինողների նստարանին թողնելու որոշումը:
«Նրանք, ովքեր խաղաղության շուրջ բանակցություններ են վարում աշխարհի բազմաթիվ վայրերում, այսօր նայում են Կոլումբիային, որպեսզի սովորեն այն դասը, որը կարող Է տալ այդ երկիրը»,- ասել է Պան Գի Մունը՝ սեպտեմբերի 26-ին կոլումբիական Կարտախենայում հաշտության մասին պատմական համաձայնագրի ստորագրման արարողության ընթացքում, որը վերջ է դնում 52-ամյա ներքին զինված հակամարտությանը Կոլումբիայում:
Այսօր առավոտյան երևանյան ինչ-որ լրատվամիջոց լուր է հրապարակել, թե իմ շտաբն այսօրվանից սկսելու է ընտրակառաշք բաժանել: Ծիծաղելի այս հեյրուրանքը նույնիսկ չէի մեկնաբանի, եթե չտեսնեի ընտրությունների վրա ստվեր գցելու և մեր քաղաքի հեղինակության հետ խաղալու հստակ միտում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Գերմանիայից պահանջել է վերադարձնել այդ երկրում գտնվող դատախազներ Զեքերյա Օզին և Ջելալ Քարային, ովքեր մեղադրվում են գյուլենականներին հարելու մեջ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը երեկ նախազգուշացրել է Թուրքիայի Ադանա քաղաքում ամերիկացիների նկատմամբ «հավաստի ու հստակ» ահաբեկչական սպառնալիքի մասին։
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին սկանդալային հայտարարություն է արել հուլիսի 15-ին Թուրքիային ձախողված ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ:
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը:
Շարժիչը ստացել է Raptor (անգլերեն՝ «գիշատիչ», «մեծամողես») անվանումը: Մասկի խոսքով՝ Raptor-ի տեսակարար ազդակը (ռեակտիվ շարժիչի արդյունավետության ցուցանիշը) կազմել է 382 վայրկյան, իսկ քարշը՝ 3 մեգանյուտոն:
Ադրբեջանը երկիր է, որն ունի տարածաշրջանում ամենամեծ ռազմական պոտենցյալը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի սպառազինությունների ADEX-2016 ցուցահանդեսում, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի մամուլի ծառայությանը։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները սեպտեմբերի 26-ին, ժամը 9.30-ին, Երևանի Ներքին Չարբախի մի հասցեում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1965 թ. ծնված Կարապետ Մ.-ին:
Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) պատվիրակությունը, որը մեծամասնություն է կազմում Եվրախորհրդարանում, բարձր է գնահատել Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն, որը կայացել է երեկ Ադրբեջանում, հայտնում է RIA Novosti-ն։
Ադրբեջանը 2017թ. պետական բյուջեում նավթի գինը սահմանել է 1 բարելի դիմաց 40 դոլար մակարդակում, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը։
Սեպտեմբերի 26-ին Հյուսթոնում արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Ռայսի համալսարանի Ջեյմս Բեյքերի անվան Հանրային քաղաքականության ինստիտուտ, որտեղ հանդես եկավ Հարավային Կովկասի մարտահրավերների վերաբերյալ ծավալուն դասախոսությամբ:
ԱՄՆ նախագահական ընտրարշավը մտել է եզրափակիչ փուլ՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնն ու հանրապետական Դոնալդ Թրամփը առաջին անգամ հանդիպել են հեռուստաբանավեճի ընթացքում, հայտնում է CNN-ը։
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը մի քանի հրամանագիր է ստորագրել պետական ծառայողների, այդ թվում՝ նախարարների եւ Կոնսուլտատիվ խորհրդի՝ Մեջլիս աշ Շուրայի պատգամավորների աշխատավարձերի եւ վճարումների կրճատման վերաբերյալ:
Երեկ Ադրբեջանում կայացած Սահմանադրության փոփոխության հանրաքվեի արդյունքով երկրի ընտրողների 91.2 տոկոսը քվեարկել է նախագահի պաշտոնավարման ժամկետի մեծացման օգտին՝ 5-ից մինչև 7 տարի։
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից 30-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ քաղաքներում կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին: