Բաժիններ՝

«Ադրբեջանն ունի ամենամեծ ռազմական պոտենցյալը տարածաշրջանում». Ալիև

Ադրբեջանը երկիր է, որն ունի տարածաշրջանում ամենամեծ ռազմական պոտենցյալը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի սպառազինությունների ADEX-2016 ցուցահանդեսում, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի մամուլի ծառայությանը։

«Ադրբեջանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում անվտանգության համակարգերի ամրապնդումը և միջպետական համագործակցության զարգացումը։
Ընդունված ռազմական դոկտրինն ամրապնդել է ինչպես Ադրբեջանի պաշտպանական պոտենցյալը, այնպես էլ նրա կապերը բարեկամ և գործընկեր պետությունների հետ։
Ներկայումս Ադրբեջանը մի երկիր է, որն ունի տարածաշրջանում ամենախոշոր ռազմական պոտենցյալը»,- հայտարարել է Ալիևը։

Սպառազինությունների երկրորդ միջազգային ցուցահանդեսը՝ ADEX-2016-ը (Azerbaijan defense exhibition) անցկացվելու է սեպտեմբերի 27-30-ն ընկած ժամանակահատվածում։
Ծրագրվում է, որ ցուցահանդեսին կմասնակցի ավելի քան 100 ընկերություն 26 պետությունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս