Բաժիններ՝

Ադրբեջանը 2017թ. բյուջեում նավթի գինը սահմանել է 1 բարելի դիմաց 40 դոլար մակարդակում

Ադրբեջանը 2017թ. պետական բյուջեում նավթի գինը սահմանել է 1 բարելի դիմաց 40 դոլար մակարդակում, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը։

Երկրի պետական նավթային ընկերության բյուջեն 2016թ․ ձևավորվել էր 1 բարելի համար 50 դոլար մակարդակում։

«Նավթի գինը 2017թ. պետական բյուջեի նախագծում սահմանված է 1 բարելի դիմաց 40 դոլար մակարդակում»,- Շարիֆովի խոսքերը մեջբերել է ադրբեջանական Trend գործակալությունը։

Ներկայումս SOCAR-ը երկրում նավթամթերք արտադրող միակ ընկերությունն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս