Բաժիններ՝

Դրեզդենում պայթյուններ են որոտացել

Դրեզդենում երկու պայթյուն է որոտացել երեկ ուշ երեկոյան՝ մզկիթի և Միջազգային կոնգրես-կենտրոնի մոտ, հայտնում է տեղի ոստիկանությունը։

Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Դեռ ոչ ոք չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը, սակայն ոստիկանությունը ենթադրում է, որ հանցագործության մոտիվը կարող էր լինել ռասիզմը։

«Թեև մենք խոստովանական նամակ չունենք, պետք է ենթադրել, որ այստեղ կա քսենոֆոբիայի ենթատեքստ»,- տեղի ոստիկանապետի խոսքերը մեջբերում է Associated Press-ը։

Ոստիկանությունում հայտարարել են, որ հայտնաբերել են ինքնաշեն պայթուցիկ սարքի տարրեր մզկիթի ու կենտրոնի հարևանությամբ։

Պայթյունի պահին մզկիթում գտնվել է իմամը՝ կնոջ և երկու որդիների հետ, նրանք չեն տուժել։

Երկրորդ պայթյունը որոտացել է հյուրանոցի ճեմուղու ու Միջազգային կոնգրես-կենտրոնի միջև։ Ոստիկանությունը տարհանել է հյուրանոցի բարում գտնվողներին։

Ներկայումս մզկիթի հարևանությամբ անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են։
Գերմանիայի արևելքում հատկապես ուժեղ են են հականերգաղթյալային տրամադրությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս