«Բաց և ազատ». ԵԺԿ-ն բարձր է գնահատել Ադրբեջանում կայացած հանրաքվեն
Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) պատվիրակությունը, որը մեծամասնություն է կազմում Եվրախորհրդարանում, բարձր է գնահատել Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն, որը կայացել է երեկ Ադրբեջանում, հայտնում է RIA Novosti-ն։
Հանրաքվեն համարվել է կայացած, քանի որ դրան մասնակցել է ընտրողների 25 տոկոսից ավելին։
exit poll-ի տվյալներով՝ Ադրբեջանի Սահմանադրությունում բոլոր փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրողների 88.5%-ը։ ԵԺԿ-ն հանրաքվեի անցկացմանը հետևել է Բաքվում։
Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է Եվրախորհրդարանի անդամ, ԵԺԿ փոխնախագահ Դավիդ Մարիոն, «դիտորդների մեծ մասը եղել է լավ տեղեկացված»։
«Մենք նաև արձանագրել ենք զինվորականների և ոստիկանության բացակայություն ընտրատեղամասերի հարևանությամբ»,- ասել է նա։
Մարիոն հայտարարել է, որ սեպտեմբերի 26-ի հանրաքվեն անցկացվել է «բաց և ազատ՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան»։
«Այն ակնհայտորեն արտացոլում է Ադրբեջանի ժողովրդի կարծիքը»,- ասել է Մարիոն։