
Սամվել Բալասանյանը՝ այսօրվանից ընտրակաշառք բաժանելու լուրերի մասին

«Հարգելի հայրենակիցներ, սիրելի գյումրեցինե՛ր,
Այսօր առավոտյան երևանյան ինչ-որ լրատվամիջոց լուր է հրապարակել, թե իմ շտաբն այսօրվանից սկսելու է ընտրակառաշք բաժանել: Ծիծաղելի այս հեյրուրանքը նույնիսկ չէի մեկնաբանի, եթե չտեսնեի ընտրությունների վրա ստվեր գցելու և մեր քաղաքի հեղինակության հետ խաղալու հստակ միտում:
Փող բաժանել կարող են այն մարդիկ, ովքեր գալիս են փող աշխատելու: Գյումրու քաղաքապետ լինելու այս 4 տարիների ընթացքում քաղաքին տվել եմ ինչ կարողացել եմ և ձեռք եմ բերել հպարտություն և հիմա հպարտորեն գնում եմ ընտրությունների, իսկ իմ արածի ու չարածի դատավորը գյումրեցին է»:
Գյումրու քաղաքապետի մամուլի ծառայություն