Կոլումբիայում հաշտության մասին համաձայնագիրը կարող է օրինակ դառնալ մյուսների համար. Պան Գի Մուն
Կոլումբիայում հաշտության ձեռքբերումը կարող Է օրինակ դառնալ աշխարհի մյուս մասերի համար, որտեղ շատ երկրներ փորձում են խաղաղության հասնել: Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
«Նրանք, ովքեր խաղաղության շուրջ բանակցություններ են վարում աշխարհի բազմաթիվ վայրերում, այսօր նայում են Կոլումբիային, որպեսզի սովորեն այն դասը, որը կարող Է տալ այդ երկիրը»,- ասել է Պան Գի Մունը՝ սեպտեմբերի 26-ին կոլումբիական Կարտախենայում հաշտության մասին պատմական համաձայնագրի ստորագրման արարողության ընթացքում, որը վերջ է դնում 52-ամյա ներքին զինված հակամարտությանը Կոլումբիայում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ հայտարարել է, որ կազմակերպությունը շարունակելու է օգնել Կոլումբիայում իրադրության նորմալացմանը: «ՄԱԿ-ի համակարգը կաջակցի այս համաձայնագրի իրագործմանը, մենք կշարունակենք մեր օգնությունը մարդու իրավունքների խնդիրը լուծելու համար»,- Պան Գի Մունի խոսքը մեջբերել է Telesur հեռուստաալիքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: