
«Ռունին մնաց նստարանին, որովհետև Զլատանի կողքին ինձ պետք էին 2 ավելի արագաշարժ տղաներ». Ժոզե Մոուրինիո

Մոուրինիոն բացատրել է «Լեսթերի» հետ հաղթական խաղում (4:1) Ռունիին փոխարինողների նստարանին թողնելու որոշումը:
«Երբ քո հարձակվողն Իբրահիմովիչն է, քեզ պետք են արագաշարժ ֆուտբոլիստներ նրա կողքին: Ռունին մնում է ավագ և նստարանին, և դաշտում: Բայց «աղվեսների» դեմ մենք դաշտ դուրս բերեցինք 2 արագաշարժ տղաների և Մատային: Դա համապատասխանում էր մեր տակտիկային»,- ասել է Ժոզե Մոուրինիոն Daily Mail-ին:
Ռունին «Լեսթերի» դեմ խաղաց ընդամենը 8 րոպե:
Ռաշֆորդը գոլ խփեց «աղվեսներին»:
Լինգարդը գոլային փոխանցում կատարեց:
Պատրաստեց Անի Գաբուզյանը