Սեպտեմբերի 26-ին, ժամը 18.19-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն առաջին հեռուստաբանավեճում հաղթանակ է տարել Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ: Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով հարցման արդյունքն երը, որն անցկացվել է Հոֆստրա համալսարանում (Նյու Յորքի նահանգ) կայացած բանավեճի ավարտից անմիջապես հետո:
Առաջիկայում պաշտոնանկ կարվեն որոշ մարզպետներ, գրեթե վճռված է 2-ի՝ Արարատի և Արմավիրի մարզպետների հարցը, քննարկվում է նաև Սյունիքը։
Արթիկի քաղաքապետի թեկնածու Մխիթար Վարագյանի եղբայրը՝ ղազախստանցի մեծահարուստ Դավիթ Վարագյանը, այս օրերին Հայաստանում է։ Նա թեև հաճախ է Հայաստան այցելում, սակայն այս անգամվա այցն արթիկցիները դիտում են որպես նախընտրական՝ նպատակը հոկտեմբերի 2-ի ընտրություններում եղբորը սատարելն է։
Սեպտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց:
Տեւական ժամանակ է, ինչ տեղեկություններ են տարածվել այն մասին, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին պատկանող Վանաձորի «Վերնատուն» ռեստորանը տարիներ շարունակ գազի վարձ չի վճարում: Երեկ «Ժողովուրդ»-ը վերը նշված լուրերի առնչությամբ փորձել է Վահրամ Բաղդասարյանից մեկնաբանություն ստանալ:
Իշխանությունը ցանկանում է հավասարակշռություն մտցնել ՀՀ-ում արտաքին քաղաքական ազդեցության մեջ՝ այդ առումով 2 կարևոր նախարարություններից մեկում՝ ԱԳՆ-ու կամ ՊՆ-ում նախարար նշանակել ոչ ռուսական ազդեցություն կրող գործչի։
Մոտ մեկ շաբաթից կլրանա 20-օրյա ժամկետը, որի ընթացքում պետք է Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության կաբինետն ամբողջությամբ ձեւավորվի: Նոր կառավարության շուրջ ծավալված քննարկումներում կարեւորագույն թեման ՀՀ պաշտպանության նախարարի հարցն է:
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Матч ТВ» հեռուստաալիքի եթերում հնչող որոշ մեկնաբանությունների նկատմամբ գրաքննություն կիրականացվի:
TripAdvisor տուրիստական ծառայությունը կազմել է աշխարհի տասը ամենաարտասովոր ռեստորանների վարկանիշը: Ցուցակում տեղերը աստիճանակարգված չեն:
Bulgari իտալական ոսկերչական տունը 1884 թվականին Հռոմում հիմնադրվել է Հունաստանից սերված Սոտիրիոս Բուլղարիսի կողմից: Նրա բացած խանութն սկզբում վաճառում էր հին արժեքավոր իրեր, այնուհետեւ սեփական արտադրության զարդեր: Բրենդի երկրպագուներն են եղել Էլիզաբեթ Թեյլորը, Սոֆի Լորենը, Ռոմի Շնայդերը, Ջինա Լոլոբրիջիդան:
54-ամյա գործարար Չժան Բոն եւ նրա անձնակազմի անդամները (լրագրող, մեխանիկ, թարգմանիչ եւ ինժեներ) իրենց ճանապարհորդության ընթացքում 44 կանգառ են կատարել 23 երկրներում: Ճանապարհորդությունը տեւել է 49 օր եւ սեպտեմբերի 24-ին ավարտվել է Պեկինում:
Ընդհանուր իրավասության դատարանում քննվում է տղամարդու կողմից 6 տարեկան աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի քննությունը։
Վերջին տասնամյակի ընթացքում արտադրողականության աճը զգալիորեն նվազել է զարգացած շատ տնտեսություններում, չնայած տպավորիչ աճ է գրանցվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են համակարգիչները, բջջային հեռախոսները, ռոբոտները։
Մենք սովորել ենք, որ Google-ն առաջին հերթին՝ որոնողական համակարգ է, օգտակար ծառայություններ և Android, սակայն ընկերությունն ունի մի շարք նախագծեր, որոնք իրականություն դառնալուց հետո կարող են փոխել աշխարհը:
Lifer.com.ua կայքը ներկայացրել է 10 փաստ, որոնց մասին սոցիալական ցանցերում գրելը վտանգավոր է։
Fithacker.ru կայքը գրում է, որ Աստվածաշունչը քրիստոնյաների համար պարզապես կրոնական գիրք չէ. այն նաև բնական ֆիտոթերապիայի հանրագիտարան է։
Հայաստանը հասել է դեգրադացիայի այն աստիճանին, որտեղ իրերն իրենց անուններով կոչելու համար ոչ միայն քաղաքացիական համարձակություն է պետք, այլ նաև դաստիարակության բացակայություն։
Չինաստանի Գույչժոուի նահանգում շահագործման է հանձնվել աշխարհում խոշորագույն ռադիոհեռադիտակը՝ FAST-ը: Այս մասին տեղեկացնում է ShanghaiDaily.com-ը:
Պաշտպանեք Ձեր իրավունքը, մի խրախուսեք կոռուպցիան, պահանջեք, որ ոստիկանը լինի հարգալից ու գործի միայն օրենքի անունից` օրենքով սահմանված կարգով:
Ղեկավարն այն մարդն է, ով հենց ինքն է առաջադրում այն խնդիրները, որոնք հետագայում պետք է լուծել։ Իսկ մենեջերի ֆունկցիան է՝ լուծել այն խնդիրները, որ իր առջև դրել է ղեկավարը։ Ղեկավարը երբեմն կարող է իրականացնել նաև մենեջերի գործառույթներ, սակայն մենեջերն ի պաշտոնե չի կարող ստանձնել ղեկավարի դերը:
WBA-ի նախագահ Ջիլբերտո Մենդոսան հայտարարել է, որ կազմակերպությունը կարող է զրկել տիտղոսից բրիտանացի Թայսոն Ֆյուրիին, եթե վերջին չներկայացնի ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի հետ մենամարտի կրկնակի հետաձգման բժշկական հիմնավորումը:
Արդյո՞ք այդքան կարևոր է՝ ինչպես է կոչվում այս կամ այն նախարարությունը
ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանի մամուլի խոսնակը` Լուսինե Մարգարյանը, պարզաբանում է` այսօր ԶԼՄ-ներում շահարկումների տեղիք տված «ԱՊՀ-ն իմ հայրենիքն է» միջազգային մրցույթի հայտարարության վերաբերյալ:
Տեսանկարահանող սարքեր հանրապետության ճանապարհներին: Նաև՝ կեղծ արագաչափեր:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական կոլեգիայի անդամ, ինտեգրացիայի և մակրոէկոնոմիկայի հարցերով նախարար Տատյանա Վոլովայայի և առևտրի հարցերով Չիլիի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրես Ռեբոլյեդոյի հանդիպումը:
«Հայաստանի խնդիրները և որդեգրած ուղին դեռ լիովին ընկալված չէ Եվրոպական միությունում, փորձում են հասկանալ Հայաստանի խնդիրներն ու ցանկությունները»։
Հարցին, թե այս փոփոխություններն ինչպե՞ս կանդրադառնան ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա, ռուս վերլուծաբանը պատասխանեց, որ այս հարցում Ադրբեջանի նախագահը կաշկանդված չէ։ «Ասել, որ այս փոփոխությունները բացասաբար են անդրադառնալու ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա, սխալ կլինի, քանի որ Ադրբեջանի նախագահն այս հարցում միանձնյա քաղաքականություն է վարում, տեսանք նաև այն, ինչ տեղի ունեցավ ապրիլ ամսին, որը բավականին անսպասելի ու վտանգավոր զարգացում էր»։
Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով Հունգարիայի խորհրդարանում ելույթով հանդես է եկել հունգարահայ համայնքի խոսնակ Տոմաշ Տուրդյանը: