Իվանիշվիլին դեմ չէ, որ Ղարիբաշվիլին Վրաստանի նախագահ դառնա
«Վրացական երազանք» կառավարող կոալիցիայի հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին չի բացառում, որ Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի 2018 թվականի նախագահական ընտրություններին: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը:
Ղարիբաշվիլին, որը պարբերաբար ընդդիմության քննադատության օբյեկտ էր դառնում, կառավարությունը գլխավորել Է երկու տարի: Նա 2013 թվականի նոյեմբերին այդ պաշտոնում փոխարինել Է Իվանիշվիլիին՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ղարիբաշվիլին հասարակայնության համար անսպասելիորեն հրաժարական Է տվել 2015 թվականի դեկտեմբերի վերջին: Պաշտոնաթողությունից հետո ԶԼՄ-ներում քանիցս խոսել են քաղաքականություն Ղարիբաշվիլիի հնարավոր վերադարձի մասին:
«Իմ դիրքորոշումն է. իսկ ինչու՝ ոչ: Սակայն մինչեւ նախագահական ընտրությունները դեռ շատ ժամանակ կա: Այդ հարցը ես դեռ ոչ մեկի հետ չեմ քննարկել, այդ թվում եւ Իրակլիի հետ: Կարծում եմ, որ Իրակլին երիտասարդ Է եւ կարող Է վրացական քաղաքականության մեջ նշանակալի դեր խաղալ ինչպես մոտ, այնպես Էլ հեռու ապագայում»,- ասել է Իվանիշվիլին Քվեմո Քարթլիի տարածաշրջանում լրագրողների հետ կայացած հանդիպմանը:
Ղարիբաշվիլին արժանավայել է ծառայել իր երկրին եւ արժանավայել հեռացել, ընդգծել է Իվանիշվիլին: «Այսօր ես դա կողջունեի, սակայն երկու տարին հսկայական ժամանակ է, եւ առայժմ մենք պետք է սպասենք իրադարձությունների զարգացմանը: Իրակլին կարող է ցանկանալ ասպարեզ գալ նաեւ մինչ այդ»,- հավելել է Իվանիշվիլին: