Moody’s-ը նվազեցրել է Թուրքիայի վարկանիշները՝ Baa3-ից մինչև Ba1
Միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը նվազեցրել է Թուրքիայի երկարաժամկետ վարկանիշը՝ Baa3-ից մինչև Ba1, վարկանիշը՝ կայուն, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Վարկանշային տվյալ գործողության պատճառը ռիսկերի ավելացումն է, որը կապված է ֆինանսավորման հարցում երկրի զգալի կարիքների հետ, ինչպես նաև տնտեսական աճի դանդաղումն ու երկրի քաղաքական կայունության նվազումը։
«Կայուն կանխատեսումը արտացոլում է սպասելի նվազող ռիսկերը՝ կապված Թուրքիայի թույլ տնտեսական կայունության և վճարային հաշվեկշռի վրա ավելացող ճնշման հետ»,- հայտնում է գործակալությունը։
Միաժամանակ, Moody’s-ը նշել է նաև Թուրքիայի տնտեսական համակարգի ճկունությունը։
Moody’s-ն ակնկալում է, որ Թուրքիայի վարկունակության դանդաղ վատացումը կշարունակվի 2-3 տարվա ընթացքում։