Բաժիններ՝

ԱՄՆ Պետդեպը ամերիկացիներին զգուշացրել է Թուրքիայում նրանց սպառնացող ահաբեկչական վտանգի մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտը երեկ նախազգուշացրել է Թուրքիայի Ադանա քաղաքում ամերիկացիների նկատմամբ «հավաստի ու հստակ» ահաբեկչական սպառնալիքի մասին։

«Ադանայում գլխավոր հյուպատոսությունը տեղեկացնում է ամերիկացի քաղաքացիներին, որ ունի հստակ և հավաստի տեղեկություն ահաբեկչական պոտենցյալ ակտիվության մասին Ադանայում ամերիկյան հյուրանոցների դեմ»,- ասվում է հյուպատոսության հաղորդագրության մեջ։

Հյուպատոսությունը նշել է, որ շարունակում է ուշադիր հետևել իրավիճակին նաև թուրքական այլ քաղաքներում՝ Անկարայում, Ստամբուլում, Գազիանթեպում և երկրի հարավարևելյան մասերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930