Արամ Ա կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ և Կանադա
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը սեպտեմբերի 27-ին մեկնել է Միացյալ Նահանգներ և Կանադա` հանդսիապետելու իր կաթողիկոսական ընտրության և օծման 20 ամյակին նվիրված տոնակատարությունները Լոս Անջելեսի, Մոնրեալի և Նյու Յորքի մեջ: Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից:
Թեպետ Արամ Ա կաթողիկոսի հայրապետական ծառայության 20 ամյակը լրացել է 2015 թվականին, սակայն Վեհափառ Հայրապետի խնդրանքով անցնող տարում որևէ միջոցառում չկազմակերպվեց` հաշվի առնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի այցերի ընթացքում նախատեսված են հանդիպումներ և զրույցներ երիտասարդների հետ, միջեկեղեցական հանդիպումներ, այցելություններ համայնքային կենտրոններ:
Վեհափառ Հայրապետը Անթիլիասի Մայրավանք կվերադառնա հոկտեմբերի 22-ին: