Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղում. դպրոցում դասաժամերը կաթվածահար են եղել. shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վարդենիս գյուղի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի 91 աշակերտները հրաժարվում են դասերից, քանի որ դպրոցը գտնվում է անմխիթար, կարելի է ասել՝ «քարե դար» վիճակում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կարելի է պնդել, որ դպրոցում ոչ միայն դասարաններ չկան, այլ նաև ճաշարան, սանհանգույց, հանգստի սենյակներ և երեխաները հերոսներ են եղել, որ մի քանի տարի այդ պայմաններում սովորել են։
Դպրոց է ժամանել Արագածոտնի մարզպետարանի ինչ-որ չինովնիկ, ով ծնողներին, ուսուցիչներին ու երեխաներին համոզում է, որ՝ շարունակեք դասերը, 10 օրից դպրոցի հարևանությամբ կառուցվող նոր դպրոցը կբացի իր դռները, մինչդեռ երեխաներն էլ կատակում էին՝ ասելով. «Մեր պապիներն ու տատիները մեզ քնացնում էին Գյուլնազ տատու հեքիաթներով, մարզպետարանի պաշտոնյան էլ եկել, էդ նույն հեքիաթներն է կարդում մեզ։ Էդ տեսակ հեքիաթներ 10 տարի է՝ լսում ենք»։
Ծնողներն էլ բարձրաձայնում էին՝ ասելով. «Մեզ հորդորում են, որպեսզի երեխաները նստեն դասի, 10 օր դիմանան, որից հետո թազա դպրոցում են երեխաները դասեր անելու։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։