Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը չի եկել Մոսկվա` բուժվելու նպատակով, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է TASS-ը:
Գյումրիում օրեր առաջ շենքի 4-րդ հարկի պատշգամբից ընկած 2-ամյա Հովհաննես Մանուկյանի մոտ դիտվում է դրական տեղաշարժ, վիճակը կայունացել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Մեծ Բրիտանիան կմնա եվրոպական քաղաքականության եւ դիվանագիտության մասնակիցը, չնայած ԵՄ-ից դուրս գալուն: Այս մասին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է Պոտսդամում ԵԱՀԿ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ:
Հայաստանի տնտեսության առջև ծառացած գլխավոր խնդիրներից մեկը դիվերսիֆիկացիայի պակասն է: ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ուսանողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Գործարքի մասին հայտարարել է «Նիցցայի» պաշտոնական կայքը: «Լիվերպուլը» բաց է թողել հարձակվողին անվճար:
Թուրքիայի հարավային Գազիանտեպ նահանգում ձերբակալվել են ԴԱԻՇ ահաբեկչաան խմբավորման 3 անդամներ, որոնք երկրում պլանավորել են ահաբեկչություններ իրականացնել, գրում է թուրքական Hurriyet թերթը:
Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագրեր պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու մասին:
Եգիպտական Լուքսոր քաղաքի իշխանություններն արգելել են օդապարիկով թռիչքները Չինաստանից ժամանած մի խումբ զբոսաշրջիկների խմբի անհաջող վայրէջքի հետևանքով, հայտնում է BBC-ն:
«Քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումների թիրախը ՀՀ-Արևմուտք հարաբերություններն են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Բորչալուում հայտնաբերվել են թուրք զինվորների գերեզմաններ: Ինչպես հայտնում է APA-ի վրացական ծառայությունը, Վրաստանի Ախլը-Լելե գյուղի մերձակայքում, որտեղ կոմպակտ կերպով բնակվում են ադրբեջանցիներ, «Օսմանլի թեփե» վայրում հայտնաբերվել է շուրջ 30 թուրք զինվորի աճյուն, որոնք սպանվել են 1919-1921թթ·:
ՀՀ կառավարության վաղվա նիստի ընթացքում կքննարկվի սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը սեպտեմբերի 17-ը տեղափոխելու հարցը։ Որոշման նախագիծը կառավարության նիստի ընթացքում կներկայացնի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ հոգնել է թաքցնել պսորիազի արտաքին դրսեւորումները, ինչից տառապում է 2010 թվականից: Այդ մասին 35-ամյա Քիմ Քարդաշյանը պատմել է իր անձնական շարժական հավելվածի էջերում, տեղեկացնում է Glamour UK-ը:
Հարցվածների կարծիքը` միջազգային կառույցներին Հայաստանի ցանկալի անդամակցության վերաբերյալ, հետևյալն է. 41%-ն այն կարծիքին է, որ Հայաստանը պետք է անդամակցի Եվրոպական կառույցներին (Եվրամիությանը), 25%-ը՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), 6%-ը՝ և՛ Եվրամիությանը, և՛ ԵՏՄ-ին, իսկ 9%-ը դեմ է արտահայտվել նշված կառույցներից որևէ մեկին Հայաստանի անդամակցության առնչությամբ:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան-Իսահակյան խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ.կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Գիտելիքի և դպրության օրվա առթիվ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 1-ին այցելել է «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր:
Մադրիդյան «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շատ գոհ է թիմի կազմից: Արքայական ակումբի ղեկավարը վստահ է, որ սերուցքայինները կարող են մեծ հաղթանակների հասնել բոլոր ֆրոնտներում:
Մոսկվայի և Վաշինգտոնի համագործակցության հեռանկարները Սիրիայում` ահաբեկիչների դեմ պայքարում, քննարկվել է այսօր ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հեռախոսազրույցի ընթացքում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը պետք է բացատրություններ տա եվրոպացիներին փախստականների նոր ալիքի մասին, եթե Թուրքիայի և ԵՄ-ի միջև միգրացիոն համաձայնագիրը չգործի, հայտարարել է ԵՄ հարցերով Թուրքիայի նախարար Օմեր Չելիքը:
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ ԼՂՀ իշխանություններին ու Արցախի ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Հպարտությամբ պետք է փաստենք` Արցախի հայկական պետությունն արդեն 25 տարեկան է:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հոֆի գլխավորած պատվիրակությանը:
Գերմանիայի Պոտսդամ քաղաքում մեկնարկել է ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, հայտնում է APA գործակալությունը:
Կիևի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոն հանձնել է պարգևները կիևցի օլիմպիականներին և նրանց մարզիչներին, ովքեր մեդալներ են նվաճել Ռիո դը Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում:
«Շատ կարևոր է, որ մենք կարողանանք մեր տնտեսական հսկային ոտքի կանգնեցնել: Դա անհրաժեշտ է մեր երկրի հետագա արդյունաբերական ներուժն առավել ամրապնդելու տեսակետից: Ես որքանով որ տեղյակ եմ, էներգետիկայի նախարարն այս ուղղությամբ անընդհատ աշխատում է, իսկ մենք՝ որպես ներդրողների հետ աշխատող կառույց, մեր պատրաստակամությունը հայտնել ենք «Նաիրիտ»-ը վերագործարկելու ցանկացած առաջարկ քննարկելու և մեր ներուժի չափով այդ գործընթացին աջակց ելու հարցում»,- ասաց նա:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն այսօր ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ում տարաձայնությունները տեղի են ունենում անվտանգության հարցերի նկատմամբ տարբեր մոտեցումների ժամանակ, սակայն այդտեղ պետք է հաշվի առնել բոլոր մասնակիցների անհանգստությունը:
Այսօր մեկնարկեց նոր ուսումնական տարին` սեպտեմբերի 1-ը, որպես Գիտելիքի, գրի ու դպրության օր և Արցախի հանրապետության բոլոր հանրակրթական, միջին մասնագիտական, արհեստագործական դպրոցներում և բուհերում հնչել է Առաջին զանգը:
«Կալաշնիկով» կոնցեռնը ստեղծել է թեթև` 5,45-մմ-անոց ձեռքի գնդացիր` փոխարինվող փողով, որը կարող է կիրառվել նաև որպես գրոհիչ հրացան:
Սեպտեմբերի 2-3-ը շրջանների զգալի մասում, սեպտեմբերի 4-6-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասում է կարճատև անձրև և ամպրոպ:
«Բավականին ակնառու էր ռուսական արձագանքը թե՛ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությանը հաջորդած բողոքի ցույցերի ժամանակ, թե՛ նույնիսկ «Սասնա ծռերի» գործունեության հետ կապված, երբ ակնհայտորեն նրանք հակառուսական կրքեր թեժացնելու մեջ էին մեղադրում արևմտյան ֆոնդերի հետ աշխատող կազմակերպություններին և հաստատություններին»:
Հիմնարար մոտեցումների վրա չհիմնված ցանկացած տնտեսություն և տնտեսական համակարգ չի կարող ապագա ունենալ: ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: