Բաժիններ՝

Թուրքիայում ԴԱԻՇ-ի անդամներ են ձերբակալվել

Թուրքիայի հարավային Գազիանտեպ նահանգում ձերբակալվել են ԴԱԻՇ ահաբեկչաան խմբավորման 3 անդամներ, որոնք երկրում պլանավորել են ահաբեկչություններ իրականացնել, գրում է թուրքական Hurriyet թերթը:

Ձերբակալվածներից մեկի տնից առգրավվել են 20 կգ պայթուցիկ, 3 ինքնաշեն նռնակ և հրազեններ:

Ձերբակալվածները գտնվել են Թուրքիայում հետախուզվող ահաբեկիչների ցանկում:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները գրել էին, թե ԴԱԻՇ-ի զինյալները Սիրիայի հետ սահմանակից թուրքական Գազիանտեպն օգտագործում են որպես հենակետ, ինչպես նաև այն, որ Թուրքիայում գործում է ԴԱԻՇ-ի հետ կապված «ուսումնական հատատություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս