«Մեծ Բրիտանիան մնում Է Եվրոպայում». Ջոնսոն

Մեծ Բրիտանիան կմնա եվրոպական քաղաքականության եւ դիվանագիտության մասնակիցը, չնայած ԵՄ-ից դուրս գալուն: Այս մասին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է Պոտսդամում ԵԱՀԿ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ:

«Այսօր, եւ, ես կարծում եմ, բոլորը կհամաձայնեն, եվրոպական աշխարհամասն անհամեմատ ավելի լավ վիճակում է, քան 30 տարի առաջ,-ասել է նա:-Բայց ակներեւ է, որ խնդիրներ կան»:

«Իմ ներկայությունն այստեղ մեր ուղերձի բաղկացուցիչ մասն է. ինչպիսին էլ լինեն ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները, Մեծ Բրիտանիան չի լքում Եվրոպան: Մենք եվրոպական երկիր ենք, եվրոպական տերություն, եւ մենք ամենաանմիջական ձեւով ներգրավված ենք մնում մեր աշխարհամասի դիվանագիտության եւ քաղաքականության մեջ»,-նշել է Ջոնսոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930