Բաժիններ՝

Այս տարի Արցախում առաջին դասարան են հաճախել 2600 աշակերտ

Այսօր մեկնարկեց նոր ուսումնական տարին` սեպտեմբերի 1-ը, որպես Գիտելիքի, գրի ու դպրության օր և Արցախի հանրապետության բոլոր հանրակրթական, միջին մասնագիտական, արհեստագործական դպրոցներում և բուհերում հնչել է Առաջին զանգը:

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը ասել է, որ այսօր Արցախի բոլոր ուսումնկան հաստատություններում կայացել է «ԼՂՀ-ն 25 տարեկան է» խորագրով անկախության դասը:

14192733_608280609365607_5697118251720718699_n

«Այս դասը մեկնարկն էր նոր ուսումնական և նաև մեր հանրապետության անկախության հռչակման 25-ամյակի առիթներով: Այս տոն օրերի կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել մեր բոլոր դպրոցականներին, հատկապես 2600 առաջին դասարանցիներին»,-ասել է Ս. Ասրյանը:

50924

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս