«Կալաշնիկովը» ստեղծել է նոր` թեթև գնդացիր բանակի համար
«Կալաշնիկով» կոնցեռնը ստեղծել է թեթև` 5,45-մմ-անոց ձեռքի գնդացիր` փոխարինվող փողով, որը կարող է կիրառվել նաև որպես գրոհիչ հրացան: Այս մասին TASS-ին տված հարցազրույցում ասել է կոնցեռնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Կրիվոռուչկոն:
«Այո´, նման աշխատանքներ ընթանում են: Ժամանակակից զինված հակամարտությունների փորձի ուսումնասիրման հիման վրա մենք ստեղծել են թեթև` «Կալաշնիկով-16» 5,45-մմ-անոց ձեռքի գնդացիր: Կշռով, չափերով, ճշգրտությամբ և ունիվերսալությամբ այդ գնդացիրը նմանօրինակը չունի»,- ասել է նա:
Նրա խոսքով` սարքի կոնստրուկցիան թույլ է տալիս փոխել փողը, որպեսզի այն օգտագործի նաև որպես ձեռքի գնդացիր (երկար փող), ինչպես նաև գրոհիչ հրացան (կարճ փող):
Նորույթը կոնցեռնը կցուցադրի սեպտեմբերի 6-11-ն անցկացվող «Բանակ-2016» միջազգային ռազմատեխնիկական ֆորումում: