Թուրքիան նախազգուշացրել է ԵՄ-ին փախստականների երկրորդ ալիքի մասին
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը պետք է բացատրություններ տա եվրոպացիներին փախստականների նոր ալիքի մասին, եթե Թուրքիայի և ԵՄ-ի միջև միգրացիոն համաձայնագիրը չգործի, հայտարարել է ԵՄ հարցերով Թուրքիայի նախարար Օմեր Չելիքը:
«Եթե Թուրքիայի հետ կնքված համաձայնագիրը չգործի, Եվրոպան, անկախ Հալեպում կամ Հյուսիսային Աֆրիկայում իրադարձությունների զարգացումից, կբախվի միգրացիայի նոր ալիքի, որը երկու-երեք անգամ կգերազանցի ներկայիս ալիքը, պարոն Յունկերն ու մեր մյուս բարեկամները պետք է տեղի ունեցածը բացատրեն Եվրոպայի ժողովուրդներին»,- հայտարարել է Չելիքը Anadolu գործակալությանը տված հարցազրույցում:
Պատասխանելով հարցին, թե կարող է Անկարան սեպտեմբերին ամբողջությամբ կասեցնել ԵՄ-ի հետ համաձայնագիրը փախստականների վերաբերյալ, Չելիքը նշել է, որ Թուրքիան հակված է կատարել պայմանավորվածությունները: