![](/banners/BeFunky-design.jpg)
Գերմանիայում մեկնարկել է ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/eahk.jpg)
Գերմանիայի Պոտսդամ քաղաքում մեկնարկել է ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, հայտնում է APA գործակալությունը:
Միջոցառումը կազմակերպվել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի կողմից:
Միջոցառմանը քննարկվելու են տարածաշրջանի հակամարտությունները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:
«Ճգնաժամերով բռնկված ներկայիս աշխարհում ԵԱՀԿ-ի դերը, հավանաբար, կարևոր է, քան երբևէ: Դա վերաբերում է ճգնաժամային մենեջմենթին Ուկրաինայի արևելքում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում և Եվրոպայի այլ հակամարտություններում»,- ավելի վաղ հայտարարել էր Շտայնմայերը: