Երևանում կա նաև Եղբայրության փողոց: Այդ փողոցի տեղը չիմացող, բայց մայրաքաղաքի թաղամասերի բնութագրերն իմացող ցանկացած մեկը կասի, որ այն պիտի Երրորդ մասի փողոց լինի: Ա՛յ այս՝ եղբայրության (կամ, թե կուզեք՝ ախպերության) մակարդակում էլ անվանափոխում ենք Երևանը: Ուղղեք ինձ, եթե սխալվում եմ:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի անունից տեղի է ունեցել տոնական ընդունելություն նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 25-ամյակին:
Ռուդիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՊՆ N զորամասի հրամանատար, կոչումով փոխգնդապետ, պաշտոնատար անձ, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 91-րդ հոդվածի պահանջներով պարտավոր լինելով միջոցներ ձեռնարկել սահմանված պաշարների, սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների պահպանության, սարքին վիճակում պահելու և ճիշտ օգտագործելու համար, չի կատարել նշված պահանջները:
Hetq.am-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Facebook-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը:
Ասել եմ ու կրկնում եմ. ոչ ոք ու ոչինչ չպետք է ճշմարտությունից շեղի արտաքին և հատկապես ներքին քաղաքականությունը: Երբ պետական իշխանությունները ճշմարտությանն անտարբեր են` իմացեք, որ սա ընդամենն առաջին քայլն է այն երաշխավորված չարաշահումների երկար ցուցակում, որոնք դեռ գալու են:
«Սահակյան Սաքոն ինձ հետ անձնական խնդիրներ, ամբիցիաներ ունի, և էդ բոլորը անձնական ամբիցիաների վրա ա ծավալում ինքը»,- ասում է Ապարանի գործող քաղաքապետը՝ անդրադառնալով անկուսակցական թեկնածուին պաշտպանելու՝ ՀՀԿ-ի Արագածոտնի ՏԿ որոշմանը:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, կազմել է 474.69 դրամ
Սեպտեմբերի 1-ին, ժամը 17.07-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի հին օդանավակայանի մոտակայքում այրվում է չբնակեցված տնակ:
Երևանում մեկնարկում է եռօրյա դասընթաց՝ նվիրված ռազմադաշտային վիրաբուժության թեմային, որը կազմակերպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն` ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետ համատեղ։
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծիք է հայտնել, որ ընթացիկ մրցաշրջանում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նոր լիցքեր կհաղորդի իր ակումբին:
Յուրաքանչյուր ստեղծագործող մարդ պետք է մասնակցի բազում փառատոնների, շրջապատ ստեղծի, շփումներ հաստատի, ֆինանսավորում գտնի: Ես 2008-ից մասնակցում եմ փառատոնների և հասկանում եմ դրանց կարևորությունը: Դրանք փորձի փոխանակման համար հիանալի հարթակ են ստեղծում: Պետք է բախվել փառատոնային իրականությանը, սովորել, պետք է տեսնել, հասկանալ՝ ովքեր են քո մրցակիցները և կատարելագործվել:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում հնարավոր է հանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ:
«Արևմուտք-Ռուսաստան լարվածությունը թույլ չտվեց, որպեսզի Գերմանիայի ջանքերը ԼՂ հակամարտության գոտում իրենց նպաստը բերեն կարգավորման գործընթացին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 16.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսահակյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գերմանիայի զինված ուժերը պիլոտային նախագիծ են գործարկել սիրիացի փախստականներին շինարարության հմտություններ սովորեցնելու համար:
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագի պարտականությունները ստանձնել է թիմի դարպասապահ Մանուել Նոյերը:
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը բուժվելու նպատակով Մոսկվա չի ժամանել:
Նախօերին Էրեբունի վարչական շրջանում 24-ամյա երիտասարդն ինքնասպանության փորձ է կատարել՝ կախվելով խաղողի վազից:
Այն ստեղծագործությունների արժեքը, որոնք Ռաֆայելի ցուցահանդեսի համար Իտալիայից կբերվեն Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարան, կազմում է շուրջ 500 միլիարդ եվրո: Այս մասին հայտնել է Մոսկվայում Իտալիայի դեսպան Չեզարե Ռագալյինին: «Գործերի անգին լինելու մասին ինչ-որ պատկերացում կարող է տալ գրեթե 500 միլիարդ եվրո գումարը. սա Է այն նկարների արժեքը, որոնք կբերվեն Մոսկվա»,- ասել է դեսպանը:
Դեմքին հայտնված սև կետերից ազատվել ցանկանում են բոլորը: Ձեզ ենք առաջարկում հետևել fithacker կայքի խորհրդին և բնական ճանապարհով ազատվել սև կետերից:
Սեպտեմբերի 1-ին` գիտելիքի և դպրության օրը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը այցելել է Շուշիի Խ.Աբովյանի անվան միջնակարգ հոսքային դպրոց և ավագ դասարանների աշակերտների համար անցկացրել է բաց դաս` «Արցախի անկախության 25-ամյակը և մարդու հիմնարար իրավունքները» թեմայով:
2016-ի առաջին կիսամյակում ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է -16.9 մլրդ դրամ։
ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ռուբեն Ց.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի մայիսի 28-ին նույն քրեակատարողական հիմնարկի ծառայողը պահանջել է հանձնել բջջային հեռախոսը, որից ինքը հրաժարվել է՝ փորձելով այն պատուհանից դուրս նետել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Նոր Նորքի բնակիչ Տիգրան Շախբեկյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, շարժառիթը։
ԵԱՏՀ-ի կոլեգիայի ղեկավարը Գրիգորի Ռապոտային նաեւ տեղեկացրել է ազատ առեւտրի գոտու ստեղծման ուղղությամբ Իրանի, Հնդկաստանի, Սինգապուրի եւ այլ երկրների հետ բանակցային գործընթացի հաջող առաջխաղացման մասին: Նա, մասնավորապես, ընդգծել է, որ իրանցիները «շատ լրջորեն են տրամադրված բանակցությունների դրական ելքի հարցում, բարձր մակարդակի բանակցային խումբ են ուղարկել»:
2016 թվականի հուլիսի վերջի դրությամբ Հայաստանում աշխատանք փնտրող մարդկանց թիվը կազմել է 96118
Ամերիկյան SpaceX մասնավոր ընկերությանը պատկանող Falcon 9 հրթիռակիրը պայթել է Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանում թեթսային գործարկման ժամանակ, հայտնում է BBC-ն:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Նախագահ Իսլամ Քարիմովին՝ Անկախության հռչակման 25-րդ տարեդարձի առթիվ:
1991-1994 թթ.Ղազախստանի արտաքին գործերի նախարար, դեսպան, ակադեմիկոս Տուլեուտայ Սուլեյմենովը պատմում է 1993 թ.՝ Ղարաբաղում հրադադարի մասին պայմանագրի նախապատրաստական աշխատանքների ու փաստաթղթի ստորագրման վերաբերյալ: «Խաղաղությունն անհրաժեշտ է, վաղ թե ուշ պատերազմը միշտ ավարտվում է, ժողովուրդները չպետք է տառապեն: Դա կարևոր է»,- ասաց Տ. Սուլեյմենովը:
Գործարքի մասին հայտարարել է «ՊՍԺ»-ի պաշտոնական կայքը: Համաձայնագրի մանրամասները չեն բացահայտվում, բայց ավելի վաղ հաղորդվել էր, որ Լուիսի համար «Չելսին» պետք է վճարի 37 մլն եվրո: