 
                        Սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը կտեղափոխվի
 
                                    ՀՀ կառավարության վաղվա նիստի ընթացքում կքննարկվի սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը սեպտեմբերի 17-ը տեղափոխելու հարցը։ Որոշման նախագիծը կառավարության նիստի ընթացքում կներկայացնի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։
««Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել ՀՀ քաղաքացիներին` Խաչվերացի` սեպտեմբերի 11-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները»,- ասվում է որոշման նախագծում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        