Բաժիններ՝

««Նաիրիտ»-ի վերագործարկման վերաբերյալ ցանկացած առաջարկ կառավարության կողմից կարող է քննարկման առարկա դառնալ». Արծվիկ Մինասյան

«Նաիրիտ»-ի վերագործարկման վերաբերյալ ցանկացած առաջարկ կառավարության կողմից կարող է քննարկման առարկա դառնալ: ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: «Այդ հարցով լիազոր մարմինն էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն է, բայց մենք էլ ենք պատրաստակամ ցանկացած նման ծրագրի աջակցություն ցույց տալ: Բնականաբար, եթե կլինի նման ցանկություն, միանշանակ քննարկման է ենթակա, որովհետև որևէ մեկի ցանկությունը չէ «Նաիրիտ»-ը փակելը»,- նշեց Ա. Մինասյանը:

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որպեսզի լուծումը լինի հիմնավոր, տնտեսական տեսանկյունից արդյունավետ: «Շատ կարևոր է, որ մենք կարողանանք մեր տնտեսական հսկային ոտքի կանգնեցնել: Դա անհրաժեշտ է մեր երկրի հետագա արդյունաբերական ներուժն առավել ամրապնդելու տեսակետից: Ես որքանով որ տեղյակ եմ, էներգետիկայի նախարարն այս ուղղությամբ անընդհատ աշխատում է, իսկ մենք՝ որպես ներդրողների հետ աշխատող կառույց, մեր պատրաստակամությունը հայտնել ենք «Նաիրիտ»-ը վերագործարկելու ցանկացած առաջարկ քննարկելու և մեր ներուժի չափով այդ գործընթացին աջակց ելու հարցում»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս