Լավրովն ու Քերին հեռախոսազրույցում քննարկել են Սիրիայի հարցով համագործակցության հեռանկարները
Մոսկվայի և Վաշինգտոնի համագործակցության հեռանկարները Սիրիայում` ահաբեկիչների դեմ պայքարում, քննարկվել է այսօր ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հեռախոսազրույցի ընթացքում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Ուշադրության կենտրոնում է գտնվել Սիրիայում իրավիճակը, ներառյալ` ռուս-ամերիկյան փոխգործակցությունն ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում:
Սերգեյ Լավրովը դարձյալ ուշադրություն է հրավիրել ԱՄՆ-ի հետ առնչություն ունեցող սիրիական ընդդիմության տարանջատումը նրանց անվան տակ հանդես եկող ահաբեկիչներից, որոնք շարունակում են ակտիվ հարձակողական գործողությունները և դաժանությունները գրավված տարածքներում»,- ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակված է ԱԳՆ-ի կայքում: