Բաժիններ՝

Լամբերտո Զանիերը ԵԱՀԿ-ում լուրջ պառակտում է արձանագրել

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն այսօր ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ում տարաձայնությունները տեղի են ունենում անվտանգության հարցերի նկատմամբ տարբեր մոտեցումների ժամանակ, սակայն այդտեղ պետք է հաշվի առնել բոլոր մասնակիցների անհանգստությունը:

«ԵԱՀԿ-ում կա լուրջ պառակտում և դա հավելյալ պատճառ է նման ոչ պաշտոնական հանդիպում կազմակերպելու համար»,- ասել է նա, ում խոսքերը մեջբերում է TASS-ը:

«Մենք ունենք առաջ շարժվելու, անվտանգությունը ամրապնդելու միջոցառումների տարբեր տեսլականներ: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բոլորի մտահոգությանը, սակայն, միևնույն ժամանակ, կարևոր է հետևել ընդհանուր սկզբունքներին»,- ասել է նա:
Զանիերը հավելել է, որ նման իրավիճակում գլխավոր խնդիրը մասնակիցների միջև երկխոսությունը պահելն է:

«Անհրաժեշտ է նորացնել գործիքները, որոնք մենք օգտագործում ենք: Կազմակերպության ներսում տարակարծությունների աճի պայմաններում դրանք պակաս արդյունավետ են դառնում»,- հավելել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս