Հովիկ Աբրահամյանն առաջին դասարան է ուղեկցել իր թոռնուհուն

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 1-ին այցելել է «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր: Հովիկ Աբրահամյանն ընտանիքի անդամների հետ միասին առաջին դասարան է ուղեկցել իր թոռնուհուն: Կառավարության ղեկավարը շնորհավորել է աշակերտներին, մանկավարժներին ու ծնողներին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ և ներկա գտնվել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը նշել է, որ գիտելիքահեն տնտեսությունը, կրթությունը, գիտությունը շատ կարևոր են մեր երկրի զարգացման և առաջընթացի համար: Հովիկ Աբրահամյանը բարի երթ և ուսումնական հաջողություններ է մաղթել դպրոցականներին և վստահեցրել, որ կառավարությունը շարունակելու է կրթական համակարգի շարունակական կատարելագործմանն ուղղված բարեփոխումները:

Anania Shirakaci3 Anania Shirakaci4 Anania Shirakaci5 Anania Shirakaci6 Anania Shirakaci1 Anania Shirakaci7

Տեսանյութեր

Լրահոս