Կրեմլը հերքել է Քարիմովի` Մոսկվայում բուժում ստանալու մասին լուրերը
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը չի եկել Մոսկվա` բուժվելու նպատակով, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է TASS-ը:
Նա նաև նշել է, որ տեղեկություն չունի ռուս բժիշկների` Ուզբեկստան գնալու մասին:
«Ո´չ, ես կարող եմ հաստատել, որ Իսլամ Քարիմովը չի ժամանել Մոսկվա, ինչ վերաբերում է բժիշկներին, ես պարզապես տեղեկություն չունեմ»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին ԶԼՄ-ները հայտնեցին Քարիմովի հոսպիտալացման մասին: Ավելի ուշ Ուզբեկստանի իշխանությունները հայտնեցին, որ «նախագահը ստացիոնար բուժում է ստանում»:
Նրա դուստրը` Լոլա Քարիմովա-Տիլյաևան հայտնել է, որ հոր մոտ առկա է գլխուղեղի արնազեղում: