Բաժիններ՝

««Ռեալի» կազմն ուժեղացնել հնարավոր չէ». Ֆլորենտինո Պերես

Մադրիդյան «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շատ գոհ է թիմի կազմից: Արքայական ակումբի ղեկավարը վստահ է, որ սերուցքայինները կարող են մեծ հաղթանակների հասնել բոլոր ֆրոնտներում:

«Մեր ակումբում մտածում են միայն խաղի ուժեղացման և բազմաթիվ տիտղոսների նվաճման մասին: Մրցաշրջանի ավելի լավ մեկնարկ չէր էլ կարելի պատկերացնել: «Ռեալի» կազմը հնարավոր չէ ուժեղացնել: Մենք այնպիսի մասնագետ ունենք, ինչպիսին Զիդանն է, ով շատ բան է տվել «Ռեալին» և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես մարզիչ»,- Պերեսի խոսքերն է մեջբերում Marca-ն:

«Ռեալն» Իսպանիայի առաջնության 2 առաջին տուրերում հաղթանակներ է տարել «Ռեալ Սոսիեդադի» (3:0) և «Սելտայի» (2:1) նկատմամբ: Բացի այդ, թիմը նվաճել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը՝ 3:2 հաշվով հաղթելով «Սևիլիային»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս