Թուրքիայի Վանի շրջանում թուրքական զինված ուժերի եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ազատամարտիկների միջեւ տեղի ունեցած մարտերի ընթացքում սպանվել է 8 թուրք զինվորական:
Ամերիկյան «Բլումբերգ» հանդեսին տված հարցազրույցում Պուտինն ասել է, թե հաքերային հարձակումն իրականացնողների վրա կենտրոնանալու հանագամանքը շեղում է մարդկանց ուշադրությունն ավելի կարեւոր փաստից:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Սիրիայի հարցում Թուրքիային նախազգուշացնող հայտարարություն է արել: Այս մասին տեղեկացնում է թուրքական Deutsche Welle գործակալությունը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ անհրաժեշտ է հարգանք ցուցաբերել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նկատմամբ: Այս մասին Մերկելը խոսել է RTL հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Ասոցացման համաձայնագրի ստորագրումը անուղղակիորեն անվտանգության երաշխիքներ էր տալիս Հայաստանին ու Ղարաբաղին։ Իսկ ԵՏՄ-ն ընտրելու հետևանքները թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով ծանր եղան։ Դոլարային արտահայտությամբ՝ ավելի քան 9 տոկոս տնտեսական անկում ենք ունեցել։ Անկում ենք արձանագրել նաև արտաքին առևտրաշրջանառության ոլորտում։ Պետական պարտքն է ավելացել, անցած տարվանից մինչև հիմա մեր արտաքին պետական պարտքն ավելացել է ավելի քան 700 մլն դոլարով»։
Երևանում իտալացի հայտնի երգիչ Էրոս Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձի հարցով դատական նիստը, որը պետք է կայանար սեպտեմբերի 2-ին, հետաձգվել է և կկայանա հոկտեմբերի 31-ին: Այս մասին հայտնեցին «Ֆորպոստարտ» ընկերությունից` հավելելով, որ դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ համերգի տոմսերի վերադարձի գործընթացին:
«Կիսում եմ Ուզբեկստանի ժողովրդի, Իսլամ Քարիմովի ընտանիքի և հարազատների խորը վիշտը, փոխանցում եմ կարեկցանքի և զորակցության խոսքեր»,- ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:
Վայոց ձորի մարզի Աղավնաձոր զյուղը ոտքի է կանգնել և պահանջում է, որ «Վեդի Ալկո» ընկերությունը վճարի դեռևս անցած տարի մթերած խաղողի գումարները։ Իսկ ընկերությունը պարզապես փող չունի։ Ցանկացած նորմալ երկրում բնական հարց կառաջանար՝ «հա որ փող չուներ, ինչո՞ւ էր խաղող մթերում»։
Տեղի ունեցան 2018թ. Աշխարհի առաջնության Հյուսիսային Ամերիկայի որակավորման մրցաշարի 5-րդ տուրի հանդիպումները: Կանադան պարտվեց Հոնդուրասին (1:2), ԱՄՆ-ն 6 անպատասխան գնդակ խփեց Սենտ Վինսենթ և Գրենադիններին (6:0):
Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Սամվելի Օրդուբեկյանի սպանության դեպքի առթիվ։
«Լիդիան Արմենիա» ընկերությունը լիտվական ընկերություններից ձեռք է բերել դպրոցական պայուսակներ, որոնք հագեցած են անդրադարձիչներով
Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը օրեր առաջ շտապ տեղափոխվել է ԱՄՆ: Ըստ լուրերի՝ դեսպանը վերջերս սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել եւ «Աստղիկ» բժշկական կենտրոնում բուժման կուրս անցել:
Իտալացի հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մեծ եկամուտ է ունեցել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ համագործակցությունից: Իսպանական AS պարբերականը գրում է. որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի, ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ու շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերներից Ռայոլան ստացել է 31 միլիոն եվրո:
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը շնորհավորական նամակ է ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին Արցախի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ: Շնորհավորական նամակը ստորագրել են ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Ռոբերտ Դոլդը, Ջեքի Սփայերը, Դեյվիդ Վալադաոն, Ադամ Շիֆը և Դեյվիդ Թրոթը:
Արցախում հակառակորդի կրակոցի հետեւանքով երեկ ուշ երեկոյան զոհված Արայիկ Օրդուբեկյանը Քաշաթաղի շրջանի Սոնասար գյուղից էր, 7 երեխաներից ավագը:
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիրթարյանը բաց կթողնի 7-10 օր: Այդպիսին է բժիշկների որոշումը, որոնք հետազոտել են ֆուտբոլիստին չեխական կլինիկաներից մեկում: Այս մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Երկարատև հիվանդությունից հետո այսօր մահացել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Նա 63 տարեկան էր:
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արայիկ Օրդուբեկյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Երևանում ԱՄՆ դեսպանության դիվանագետների անձնագրային տվյալների հրապարակումը համացանցում սադրանքի տպավորություն է թողնում:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ է ստացվել, որ այրվում է Դպրոցի փողոցում գտնվող տներից մեկի տանիքը:
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, սեպտեմբերի 2-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Արայիկ Սամվելի Օրդուբեկյանը:
«ԲՀԿ-ն կողմ էր քվեարկել ԵՏՄ-ի անդամակցությանը, բայց մենք չենք արդարացրել, որ միանգամից կտրուկ փոփոխություն է արվել ԵՄ-ի հետ Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրից, որ մի 4 տարի բանակցվում էր՝ դեպի ԵՏՄ անդամակցություն: Լայն առումով՝ մենք ասել ենք, որ այդ պահին դա մեր հանրապետության անվտանգության հետ է կապված, և այլն, բայց ասել, որ այս փուլում մենք մեծ հաջողություններ ունենք ԵՏՄ կազմում, իհա՛րկե ոչ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ խոսելով 3 տարի առաջ սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կայացրած որոշման մասին՝ անդամակցել ԵՏՄ-ին:
Դանիա – Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 4-ին:
ESPN պարբերականը արել է փոքրիկ վերլուծություն՝ հասկանալու, թե ո՞ր նորեկ ֆուտբոլիստներն են ամենից թանկը արժենում «Մանչեսթեր Յունայթեդի» համար:
Կուբան գրանցել է Heberferon («Էբերֆերոն») նոր բժշկական պատրաստուկը, որը նախատեսված է մաշկի քացկեղի բուժման համար: Ինչպես հայտնել Է ազգային հեռուստատեսությունը, Heberferon-ը մշակվել է Ծագումնաբանական ինժեներիայի եւ կենսատեխնոլոգիաների կենտրոնում, որը գործում է Կուբայի մայրաքաղաքում, հետազոտությունների եւ կլինիկական փորձարկումների 20 տարիներից հետո:
Կորպորացիայի շարժական սարքերի ստորաբաժանման նախագահ Դոնգ Ջին Կոն սեպտեմբերի 2-ին հայտարարել է, որ այն գնորդները, որոնք արդեն հասցրել են Galaxy Note 7 ձեռք բերել, կարող են դրանք փոխանակել նոր սմարթֆոններով:
Michael Kors-ը ամերիկյան բրենդ է, որն արտադրում է հագուստ, կոշիկ, պարֆյումերիա եւ աքսեսուարներ (պայուսակներ, գոտիներ, ակնոցներ, ոսկերչական զարդեր, ժամացույցներ եւ գլխաշորեր): Հիմնադրվել է դիզայներ Մայքլ Կորսի կողմից 1981 թվականին:
Չինացի նշանավոր դերասան Ջեկի Չանը «Օսկար» մրցանակ կստանա կինեմատոգրաֆում ներդրած ավանդի համար:
Աշխարհի համար նա Մայր Թերեզան է՝ Անիեզե Գոնջե Բոյաջին, ով տասնամյակներ շարունակ իր կյանքը նվիրել է կարիքավոր մարդկանց օգնելուն։ Մահից ուղիղ 20 տարի անց, մահվան օրվա նախօրեին՝ սեպտեմբերի 4-ին, Մայր Թերեզան կդասվի Կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքին։
Էլ. փոստով նամակ գրելիս «Ում»/«Кому» բաժինը դատարկ թողեք մինչև վերջին պահը: Այդպես կխուսափեք հանկարծակի նամակն ուղարկելուց: