
Դեսպան Միլսը հատուկ չվերթով շտապ տեղափոխվել է ԱՄՆ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը օրեր առաջ շտապ տեղափոխվել է ԱՄՆ: Ըստ լուրերի՝ դեսպանը վերջերս սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել եւ «Աստղիկ» բժշկական կենտրոնում բուժման կուրս անցել: Սակայն հայ մասնագետները դեսպանին խորհուրդ են տվել բուժման նպատակով շտապ տեղափոխվել հայրենի ԱՄՆ: Ըստ լուրերի՝ դեսպանը Հայաստանից ԱՄՆ է տեղափոխվել հատուկ չվերթով: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց ԱՄՆ դեսպանատուն, որտեղից պատասխանեցին հետեւյալը. «Շնորհակալություն դեսպան Միլսի առողջությանը վերաբերող Ձեր անհանգստության համար: Նա այժմ գտնվում է Լոնդոնում եւ այնտեղ հետազոտվում է մի փոքրիկ առողջական խնդրի հետ կապված: Նա շատ վստահում է հայաստանյան իր բժիշկներին, ովքեր խորհուրդ տվեցին դիմել այդ քայլին: Ինքը՝ դեսպան Միլսը, լավ է եւ պլանավորում է շուտով վերադառնալ Հայաստան»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: