
Արցախում այս գիշեր զոհված զինծառայողի մայրն առաջիկա օրերին 8-րդ զավակն է ունենալու. news.am

Արցախում հակառակորդի կրակոցի հետեւանքով երեկ ուշ երեկոյան զոհված Արայիկ Օրդուբեկյանը Քաշաթաղի շրջանի Սոնասար գյուղից էր, 7 երեխաներից ավագը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Սոնասարի գյուղապետարանից:
Արայիկ Օրդուբեկյանի ընտանիքը մոտ 1 տարի առաջ էր Քաշաթաղ տեղափոխվել Երեւանից:
«Արայիկի մայրը մի քանի օրից 8-րդ զավակն է ունենալու: Շատ լավ ընտանիք է, Արայիկն էլ սիրով էր ծառայում: Ապրիլյան պատերազմի օրերին հայրը՝ որպես կամավոր, հենց որդու դիրք էր գնացել ու միասին մի քանի ամիս ծառայել են»,- հայտնեցին գյուղապետարանից:
Արայիկ Օրդուբեկյանը բանակ էր զորակոչվել 2015թ. Ամռանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։