
Մինո Ռայոլան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերից 8 միլիոն եվրո եկամուտ է ստացել

Իտալացի հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մեծ եկամուտ է ունեցել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ համագործակցությունից: Իսպանական AS պարբերականը գրում է. որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի, ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ու շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերներից Ռայոլան ստացել է 31 միլիոն եվրո:
Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերից Ռայոլան ստացել է 8 միլիոն եվրո, ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը նրան բերել է 20, իսկ Զլատան Իբրահիւմովիչի տրանսֆերը` 3 միլիոն եկամուտ:
Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու համար «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ին 42 միլիոն եվրո է վճարել: Իբրահիմովիչը ֆրանսիական ՊՍԺ-ից ազատ գործակալի կարգավիճակով էր միացել անգլիական ակումբին, իսկ Պոգբայի՝ Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխության գործարքը կազմել էր 105 միլիոն եվրո: Ֆրանսիացին դարձել է ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը: