Կուբան նոր դեղամիջոց է մշակել մաշկի քաղցկեղի դեմ

Կուբան գրանցել է Heberferon («Էբերֆերոն») նոր բժշկական պատրաստուկը, որը նախատեսված է մաշկի քացկեղի բուժման համար: Ինչպես հայտնել Է ազգային հեռուստատեսությունը, Heberferon-ը մշակվել է Ծագումնաբանական ինժեներիայի եւ կենսատեխնոլոգիաների կենտրոնում, որը գործում է Կուբայի մայրաքաղաքում, հետազոտությունների եւ կլինիկական փորձարկումների 20 տարիներից հետո:

Մշակմանը մասնակցած կենսաբան Իրալդո Բելիոյի խոսքով՝ դեղաբանական միջոցն իրենից ներկայացնում է բաղադրիչների՝ «աշխարհում բացառիկ կազմ», որը զուգակցում է ինտերֆերոն ալֆան եւ ինտերֆերոն գամման, որոնք ծագումնաբանական ինժեներիայի միջոցով արտադրվում են Կուբայի գիտական կենտրոնում:

Դեղը, որը ներարկվում է, փոքրացնում է մաշկի վրա բոլոր ուռուցքների չափերը՝ բացառությամբ մելանոմայի, եւ թույլ է տալիս խուսափել մարդու դեմքին մաշկի վիրաբուժական միջամտության անհրաժեշտությունից, նշել է մասնագետը:

Ծագումնաբանական ինժեներիայի եւ կենսատեխնոլոգիաների կենտրոնում արդեն արտադրվել է ավելի քան 10 հազար սրվակ նոր պատրաստուկ, որը տակավին գտնվում է մշակման փուլում՝ ուռուցքաբանական հիվանդությունների մյուս տեսակների բուժման ժամանակ դրա արդյունավետության գնահատման նպատակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս