Բաժիններ՝

Մխիթարյանն ու Պոգբան ավելի ծախսատար են, քան Իբրահիմովիչը. ESPN

ESPN պարբերականը արել է փոքրիկ վերլուծություն՝ հասկանալու, թե ո՞ր նորեկ ֆուտբոլիստներն են ամենից թանկը արժենում «Մանչեսթեր Յունայթեդի» համար:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ Հենրիխ Մխիթարյանն ու Պոլ Պոգբան ավելի ծախսատար են, քան Զլատան Իբրահիմովիչը:

Անգլիական ակումբը տարեկան 12 միլիոն եվրո է ծախսում Զլատան Իբրահիմովիչի վրա: «Մանչեսթեր Յունայթեդը» Իբրահիմովիչին ձեռք է բերել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով, և, հետևաբար, գումար է հատկացնում միայն Իբրահիմովիչի աշխատավարձի համար:

Սակայն Մխիթարյանի համար, ում տրանսֆերը արժեցավ 40 միլիոն եվրո, անգլիացիները ծախսում են 18 միլիոն եվրո: Մխիթարյանը կնքել է 4 տարվա պայմանագիր, հետևաբար ստացվում է, որ տարեկան Մխիթարյանի համար ծախսվում է 10 միլիոն տրանսֆերի համար և 8 միլիոն եվրո աշխատավարձ:

Պոգբայի համար անգլիական ակումբը ծախսում է 29 միլիոն եվրո:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս